Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Սևանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը

Սևանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը 01.07.2018

Հուլիսի 1-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ ,,Սևանյան ամառ- 2018,, մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, ,,Սևան ,, Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սևանի ափ ժամանած հովեկներ: Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և > ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ: ,,Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք...

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը 28.06.2018

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց հանգստյան սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության , ՀՀ ԱԻՆ մարզային և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, > ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը: Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում և ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման և այլ խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում: > ԱՊ տնօրենի ներկայացմամբ՝ հանգստյան սեզոնի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին՝ հանրային չորս լողափերում, որոնք պատրաստ կլինեն ընդունել հանգստացողներին: ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ ...

   Տեղի ունեցավ  Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը 27.06.2018

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2018 թվականի ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին: Խոսվեց նաև զորակոչիկներին տարկետում տալու խնդիրների, զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների և նմանատիպ այլ հարցերի մասին: Լսելով մարզային զինկոմի զեկույցը, Գեղարքունիքի մարզպետ,Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց ...

 Գեղարքունիքի մարզպետը շարունակում է հանդիպումները ներդրողների հետ

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է հանդիպումները ներդրողների հետ 26.06.2018

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի բնակիչ, գործարար Գագիկ Խաչիկյանին: Զրույցի հիմնական թեման ծավալվեց Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում ,,Ուզբեկ Տեքստիլ Գրուպ,, ՍՊԸ կողմից մի քանի տեսակի արտադրությունների հիմնման շուրջ: Ինչպես ներկայացրեց գործարարը, իրենց կազմակերպության ծրագրով նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Գավառ քաղաքում հիմնել բամբակի մանվածքաբանական ֆաբրիկա, բամբակի հումքի վրա հիմնված անասնակերի արտադրություն, անասնապահական տնտեսություններ, ինչի արդյունքում կբացվեն հազարից ավելի աշխատատեղեր: ,,Արմավիրի մարզում արդեն 500 հեկտար բամբակի ցանք ունենք, որի բերքահավաքը կկատարենք սեպտեմբերին, իսկ հումքը կվերամշակենք Գավառում: Վերամշակվող հումքից ստացվող անասնակերը կօգտագործվի անասնապահական տնտեսությունների ստեղծման ու զարգացման ուղղություններում: Մենք դրա համար ունենք բոլոր հնարավորությունները, անգամ՝ արտադրանքի իրացման...

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում 26.06.2018

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ ,,Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ ,,երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար:

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին 25.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մարզպետին ներկայացրեց վարչության գործառույթները, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի առաջնահերթ ու կարևորագույն անելիքները: Լսելով վարչության պետի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների վարիչների կողմից ներկայացված հաղորդումները և առաջարկությունները՝ Իշխան Սաղաթելյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնց կատարումը բխում է մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների զարգացման անհրաժեշտությունից: ,,Պետությունը վերջին տարիներին հսկայական գումարներ է ներդրել մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, սակայն , իմ դիտարկումներով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43