Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի շուրջ

07.07.2020

Հուլիսի 6-ին ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցներ, ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի իրազեկման պատասխանատուներ:
Ծրագրի պատասխանատու Արեւիկ Հովսեփյանը ներկայացրեց Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նպատակը, պլանի մշակման ժամանակ ավազանում բացահայտված հիմնախնդիրները, կառավարման պլանի նախնական տարբերակը, ինչպես նաեւ՝ պլանում տեղ գտած միջոցառումները: Ըստ բանախոսի՝ պլանի իրականացման ժամկետը 6 տարի է: Այն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2027 թվականին:
Ծրագրի ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլանի վերաբերյալ հանրային իրազեկման գարծընթացը եւ նշեց, որ պլանը օրենքի ուժ կստանա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Հանդիպման ընթացքում ներկաները դիտեցին ծրագրի հանրային իրազեկման բաղադրիչի շրջանականերում պատրաստված ֆիլմը, որն ավելի հասանելի է դարձնում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը, և այն մարզային հեռուստաընկերության միջոցով ավելի հասանելի է հանրությանը:
«Հուսով ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանը ևս իր կարծիքը կներկայացնի Սեւանի ջրավազանային կառավարման պլանում տեղ գտած միջոցառումների ընթացքի վերաբերյալ, իսկ մեր համագործակցությունը կբերի ցանկալի արդյունքներ»,-նշեցին ծրագրի պատասխանատուները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-12 22:43:25