Նորություններ

Միջգերատեսչական հանձնաժողովը առաջին նիստում հավանության է արժանացրել ութ սուբվենցիոն ծրագրային հայտ 28.04.2020
Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացրած ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել և այս պահի դրությամբ հավանության է արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ծրագրային հայտերից 8-ը: Դրանք են Երանոս համայնքի «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման», Արծվանիստ համայնքի «22-րդ միջհամայնքային փողոցի ասֆալտապատման» և «Համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման»,

Կարոնավիրուսի օրերին վարդենիսցի 5 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը 28.04.2020
Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով, Վարդենիսի ԲԿ-ն եւ Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեեւ բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապ օգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին եւ քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլատացիաները: Արդեն խիստ եւ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է Մարտունու բժշկական կենտրոնում,

Տեղեկատվություն 27.04.2020
18-23.04.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ ...

Թարմացում 27.04.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

50 սմարթֆոններ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով 27.04.2020
Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։

Հարգանքի տուրք՝ սրբադասված նահատակների հիշատակին 24.04.2020
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր և մարզի բնակչության անունից ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող խաչքարին: Ծաղկեդրում կատարեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հոգևոր հայրեր: Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: «Մենք՝ ձեզ հետ միասին, աղոթքով հիշեցինք մեր Սուրբ նահատակներին: Աղոթք հնչեցրինք առ Աստված, որ մեր բարեխոս Սրբերը, հատկապես այս օրերին, լսելով մեր աղոթքները, իսկապես մեզ ուժ, կարողություն և զորություն տան` հաղթահարելու մեր օրերում մեր հայրենիքի և ժողովրդի առջև հառնած դժվարությունները...


