Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են միասնական քննություններին

01.07.2020

2020 թվականի հուլիսի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք Գեղարքունիքի մարզում անցկացվելու են Գավառի համար 1 և 3 հիմնական և համար 8 միջնակարգ դպրոցներում: Մարզում այս տարի միասնական քննություններին կմասնակցի 749 դիմորդ: Գավառի համար 1 հիմնական դպրոցում միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, 6-ին և 8-ին, Գավառի համար 3 հիմնական դպրոցում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, իսկ Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում՝ հուլիսի 6-ին:
Համավարակով պայմանավորված՝ միասնական քննություններին նախորդելու են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք քննության մասնակիցների համար կապահովեն անվտանգ միջավայր: Անվտանգության միջոցառումները իրականացվելու են Գեղարքունիքի մարզպետարանի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և տվյալ կրթական հաստատության տնօրենության համատեղ ուժերով:
Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանի տեղեկացմամբ՝ քննասենյակներում դիմորդների նստարանների միջև ապահովվելու է առնվազն 2 մետր հեռավորություն, իսկ դպրոցի շենքից դուրս իրականացվում է գծանշում՝ դիմորդների միջև անհրաժեշտ հեռավությունն ապահովելու համար։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները քննություններից մեկ օր առաջ քննական կոնտրոններում իրականացնելու են ախտահանման աշխատանքներ:
«Նախատեսված է միասնական քննությունների օրերին քննասենյակները ապահովել ձեռքերի ախտահանման նյութերով, ախտահանված գրիչներով, խմելու ջրով և փակ աղբամաններով: Դպրոցներում կհերթապահեն բուժաշխատողները, որոնք քննասենյակ մտնելուց առաջ կապահովեն դիմորդների ջերմաչափումը, ձեռքերի ախտահանումը և, անհրաժեշտության դեպքում, կտրամադրեն դիմակներ։ Քննությունների մասին զգուշացված է նաև շտապօգնության ծառայությունը: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ քննությունների օրերին դպրոցների տարածքները կհսկեն ոստիկանության աշխատակիցները»,-նշեց մարզպետի խորհրդականը:
Դիմորդների՝ քննասենյակ մուտք գործելուց հետո ծնողներին, համապատասխան կարգի պահպանմամբ, կթուլատրվի մոտենալ մոնիտորին և հետևել քննությունների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11