Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք

30.06.2020

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազարը՝ Վարսերի համայնքապետարանը: Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռքբերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը վերակառուցվում են որպես մարզադահլիճ, նիստերի դահլիճ, խմբակների համար սենյակներ՝ մոտ 435 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Այս ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա իր դռները բացել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը կգործի երկու խմբով՝ 60-65 տեղով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03