Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը 23.02.2018

Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոնը հիմնանորոգումից եւ վերազինումից հետո շահագործման է հանձնվել 2015 թվականի դեկտեմբերին: Հասատությունը տեխնիկապես վերազինվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով եւ ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպոթւյան հետ համագործակցությամբ: Ծրագրի արդյունավետությունը դիտարկելու համար Ճամբարակի առողջության կենտրոն էին այցելել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդատու Տաիկի Կոունոն եւ ՙՎորլդ Վիժն Հայսատան կազմակերպության ներկայացուցիչները: Այցի ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը տեղեկացրեց, որ առողջության կենտրոնի շահագործումից ...

Ծանրամարտի մարզային առաջնությունում աչքի են  ընկել  սևանցի մարզիկները

Ծանրամարտի մարզային առաջնությունում աչքի են ընկել սևանցի մարզիկները 19.02.2018

Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացել է Գեղարքունիքի մարզի 2004-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնությունը, որին մասնակցել են Մարտունի եւ Սևան քաղաքների մարզադպրոցների, Հայրավանքի եւ Վերին Գետաշենի թիմերում ընդգրկված մարզիկները: Առաջնությունն անցկացվել է անհատական կարգով, 10 քաշային կարգերում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ երկամարտի արդյունքներով 30 կիլոգրամ քաշային կարգում հաղթել է Հայրավանքի թիմը ներկայացնող Խաչիկ Թադեւոսյանը՝ ցույց տալով 55 կիլոգրամ արդյունք, 34 կլիոգրամ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Խաչիկ Մեսրոպյանը՝ ցույց տալով 61 կլիոգրամ արդյունք: 38, 42, 46, 50, 56, 62, 69,77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթանակ են գրանցել Սևանի մարզադպրոցի սաները...

Տեղի ունեցավ քննարկում երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին

Տեղի ունեցավ քննարկում երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին 19.02.2018

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի վերաբերյալ: Այն անցկացվեց ,,Երեխաների պաշտպանության ցանց,, իրավաբանական անձանց միություն կազմակերպության կողմից: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասնագետներ, ոստիկանության ընտանիքի կանանց երեխաների հարցերով բաժինների, Գավառի ԽՀՀ-ից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ։ ,, Խնամատար ընտանիքների ծրագիրը ձևավորումից հետո առաջին անգամ և շուրջ 10 տարի շատ արդյունավետորեն գործել է Գեղարքունիքի մարզում, որի արդյունքում Գավառի մանկատնից երեխաներ են տեղավորվել և խնամվել այդ ընտանիքներում: Մենք ունենք այդ փորձը և ողջունում ենք հերթական և շատ կարևոր ծրագրի

Վոլեյբոլի մարզային   առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը 12.02.2018

Գեղարքունիքի մարզպետի 2018թվականի հունվարի 25-ի 18-Ա որոշմամբ մարզի համայնքներում կազմակերպվել և անցկացվել է վոլեյբոլի մարզային առաջնություն, նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի տեղեկացմամբ առաջնության տարածքային փուլը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը,որին մասնակցել է 17 թիմ:Թիմերի կազմերում հանդես են եկել 20 տարեկանից բարձր մարզիկներ: Փետրվարի 9-ին Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացել է վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված Ակունք, Գեղարքունիք, Սևան և Մարտունի համայնքների հավաքական թիմերը: Մասնակիցները հաղթողի կոչումը վիճարկել են շրջանաձեւ մրցակարգով: Մրցանակային առաջին տեղը...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր 07.02.2018

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ղեկավարությամբ փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, տարածքային և համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Փոխնախարարը օրակարգային հարցերի շրջանակում ներկայացրեց կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 06.02.2018

Փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 26 քաղաքացիներից 16-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիներից 5-ը դիմեցին աշխատանքի տեղավորման,1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 2 քաղաքացի՝ անձնական բնույթի հարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում հաշվառված մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55