Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունը

Ներկայացվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունը 17.01.2018

2018 թվականի հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին տարեկան աշխատանքային հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու հանդիպմանը նախորդեց ,,Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի,, կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրված հրշեջ փրկարարական, ջրափրկարարական եւ օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների եւ գույքի ցուցադրությունը, որը կազմակերպվեց Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց: Ինչպես ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը ,հատկացված ավտոմեքենաները եւ սարքավորումները գործողության մեջ են դրվել 2018 թվականի հունվարի երկրորդ կեսից՝ նպաստելով արտակարգ դեպքերի ավելի օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը...

Գավառի մանկատունը ձյուն մաքրող տեխնիկա նվեր ստացավ

Գավառի մանկատունը ձյուն մաքրող տեխնիկա նվեր ստացավ 16.01.2018

Գավառ քաղաքի մանկատունը Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ եւ Լանջաղբյուր գյուղերի համայնքապետարանների աջակցությամբ ապահովվեց ձյուն մաքրող տեխնիկայով: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի տեղեկացմամբ, ձյուն մարքրող տեխնիկան անչափ պահանջված էր հաստատության համար, քանի որ ձմռան ամիսներին տարածքում ձյան կուտակումները խանգարում էին անցուդարձին, իսկ ձյան մաքրման աշխատանքները կապված էին զանազան դժվարությունների հետ: ,,Վերջերս մանկատուն այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մեր կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առաջնահերթ խնդիր համարեցինք ձյուն մաքրող տեխնիկայի ձեռքբերումը՝ նկատի ունենալով նախորդ տարիների ձմռան ժամանակահատվածում առաջացած դժվարությունները: Շատ կարճ ժամանակ անց, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի հորդորին, Կարմիրգյուղի, Լանջաղբյուրի ...

Վաչե Չիլինգարյանի աճյունն ամփոփվեց հայրենի Շողակաթ գյուղում

Վաչե Չիլինգարյանի աճյունն ամփոփվեց հայրենի Շողակաթ գյուղում 10.01.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում կսկիծով ու երախտագիտությամբ հավերժություն ճանապահեցին մարտական դիրքում հակառակորդի կրակոցից 2018 թվականի հունվարի 7-ին զոհված Հայոց բանակի կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանին: Արարողությանը ներկա էին պաշտպանության բանակի զորամասի հրամանատարությունը, մարտական ընկերները, ՀՀ Զու բարձրաստիճան պաշտոնյանյաներն ու զինվորականները, Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը՝ մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորությամբ, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:ՙՎաչե Չիլինգարյանը, չնայած իր երիտասարդ ու ծաղկուն տարիքին, հասցրեց անմահանալ բոլորիս սրտերում իր անօրինակ սխրանքով, պարտաճանաչությամբ ու հայրենասիրությամբ: Այսուհետ նա կլինի երկնային փառքի բարձունքներում եւ հայ սերունդների հիշողության մեջ՚,-ոգեկոչման խոսք հնչեցրեց Տեր-Պսակ քահանան: Հերոսի աճյունը հողին հանձնվեց ...

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 08.01.2018

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել Գավառի, Մարտունու և Վարդենիսի զինվորական կոմիսարիատներից: Վարդենիսի զինկոմիսարիատում նորակոչիկներին շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Մարտունու զինկոմիսարիատում՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Զինկոմիսարիատներում, նորակոչիկների վերջին բուժզննությունից հետո, կազմակերպվել է զրույց՝ բանակային կյանքի վերաբերյալ: Ապա նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում մասնակցել նորակոչիկների օրհնության կարգին և ճանապարհվել Հայոց բանակ:,,Նորակոչիկներն այսօր կայցելեն Ծիծեռնակաբերդ, Հայաստանի պատմության պետական թանգարան եւ Մատենադարան, իսկ հունվարի 9-ին ...

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին  նվիրված արարողություն

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողություն 06.01.2018

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Ճրագալույցի ավարտին բազմաթիվ հավատավորներ եկեղեցուց տուն տարան վառված ճրագներ, որպես Աստվածային լույս եւ Մայր եկեղեցու օրհնություն: Սուրբ Ծննդյան արարողությունը, Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, շարունակվեց հունվարի 6-ին՝ Ջրօրհնեքի կարգով, որի ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հավատավոր բազմության համար ընթերցեց Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հայրապետական պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ , մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հավատավորներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2017

Հարգելի հայրենակիցներ: Մենք պատմության գիրկն ենք ճանապարհում հերթական տարին, որի ընթացքում մեր երկիրը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ապրեց խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում՝ հնարավորություններ ձեռք բերելով հետագա զարգացման և հզորացման համար: Արարչագործության ու խաղաղության տարի ապրեց նաև մեր մարզը՝ արձանագրելով մի շարք ձեռքբերումներ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:Ամենանշանակալի ձեռքբերումը, թերեւս, Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործումն էր, որով Գեղարքունիքի մարզը ճանապարհատրանսպորտային հաղորդակցության մեծ նշանակություն ձեռք բերեց Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև՝ տնտեսական կապերի ամրապնդման ու աշխուժացման մեծ հնարավորություններ: Լուրջ ձեռքբերում է համարվում նաև մարզում միջհամայնքային և միջպետական ճանապարհների հիմանորոգումը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36