Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ 21.09.2017

Հարգելի հայրենակիցներ: Սեպտեմբերի 21-ը մեր համազգային տոնացույցում վաղուց արդեն բացառիկ տեղ է գրավում՝ շուքով նշվելով Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Այն համայն հայության դարավոր իղձերի ու երազանքների իրականացման տոնն է, յուրաքանչուր հայ մարդու հոգու եւ սրտի տոնը, համազգային միասնության ուխտի օրը: Հայ ժողովրդի ազատ ու վճռական կամարտահայտումը, որը հարկ եղավ պաշտպանել հազարավոր թանկագին հայորդիների կյանքի եւ արյան գնով, անշրջելիորեն հաստատեց Հայոց ազատության ու անկախության, շեն ու հզոր հայրենիք կերտելու հարատեւ ուղին: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղությամբ ու արարչագործությամբ լի ժամանակներ, ամենայն բարիք եւ համազգային նորանոր հաղթանակներ: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ Վարդենիս քաղաքում

ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներ Վարդենիս քաղաքում 20.09.2017

Սեպտեմբերի 20-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26-րդ տարեդարձին: Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզի ուժային կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների , կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, հյուրեր, վարդենիսցիներ: Վերջիններս, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախ ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը նվիրաբերած վարդենիսցի քաջորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին, ապա Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Հանրապետական Մաղթանքի արարողությանը, որն անցկացվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ: Պետական այրերը այնուհետև ընդունեցին տոնական շքերթը. քաղաքի կենտրոնական փողոցով հանդիսավոր երթով անցան ...

Գավառում անցկացվել է  բարբառների մարզային 7-րդ փառատոնը

Գավառում անցկացվել է բարբառների մարզային 7-րդ փառատոնը 16.09.2017

Արդեն 7 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում անցկացվում է ,,Հայրենի եզերք,, խորագիրը կրող բարբառների մարզային մրցույթ –փառատոնը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի տեղեկացմամբ, հերթական փառատոնն անցկացվել է Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի շենքում:Փառատոնին մասնակցել են մրցույթի տարածքային փուլում հաղթած 33 լավագույն ասացողներ: Փառատոնի մեկնարկից առաջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի անունից Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրել է 2017 թվականի ընթացքում դպրոցականների շրջանում անցկացված մարզական ու մշակութային միջազգային տարբեր մրցույթ- փառատոններում մրցանակային տեղեր գրաված , մարզի տարբեր հանրակրթական դպրոցները ներկայացնող...

 Գեղարքունիքի  և Կոտայքի մարզպետներն այցելել են հյուսիս- արևելյան զորամիավորումներ

Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներն այցելել են հյուսիս- արևելյան զորամիավորումներ 12.09.2017

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը , իրենց իսկ նախաձեռնությամբ, երկու մարզերի թվով 12 քաղաքային համայնքների ղեկավարների հետ եղել են ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներից մեկում և այցելել առաջնագծի տարբեր հատվածներ։ Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզպետները և համայնքների ղեկավարներն առանձին-առանձին այցելել են տարբեր մարտական դիրքեր, ինչը թույլ է տվել լինել հնարավորինս շատ հենակետերում և ծանոթանալ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային և այլ պայմաններին։ Այցի ընթացքում երկու մարզպետներն էլ նշել են, որ պատրաստ են ավանդական դարձնել այս նախաձեռնությունը, քանզի, ըստ բանախոսների, այն ավելի սերտ է դարձնում տեղական իշխանություններ-բանակ կապը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մասնավորապես շեշտել է, որ թե որպես սահմանամերձ մարզի...

Գավառի թիվ 7  միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն  անվանակոչվեց հերոս զինվոր Արման Ղանդիլյանի անունով

Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոս զինվոր Արման Ղանդիլյանի անունով 08.09.2017

Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կրելու է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս զինվոր, հետմահու ՙՄարտական ծառայության ՚ մեդալի արժանացած Արման Ղանդիլյանի անունը: Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցում կազմակերպված անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը, Գեղարքունիքի մարզպետանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզի իրավապահ համակարգի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչներ: Բացելով միջոցառումը՝ Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իրենց կոլեկտիվը 2014-2016 թվականների ընթացքում...

Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալագրեր  հանձնեց մարզի բազեականներին

Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալագրեր հանձնեց մարզի բազեականներին 07.09.2017

Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց ,,Բազե -2017,, համահայկական երիտասարդական հավաքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող ,,Գեղարքունիք,, և ,,Գավառի պետական համալսարան,, ջոկատների 18 երիտասարդներին: Վերջիններս մարզի ղեկավարի հետ կիսվեցին իրենց տպավորություններով և ունեցած ձեռքբերումներով: Համահայկական երիտասարդական հավաքի > ընդգրկված Գեղարքունիքի ջոկատները, ըստ ջոկատների ղեկավարների ներկայացման, մրցանակային առաջին տեղ են գրավել ,,Բազե բանալի, սպորտլանդիա և 15 աղջիկների խաղ,, մրցումներում , մրցանակային 2-րդ տեղ գրավել վոլեյբոլից, փեինթբոլից և պարանի ձգումից, իսկ ֆուտբոլի մրցումներում արձանագրել են 3-րդ մրցանակային արդյունք: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց երիտասարդ բազեականներին՝ համահայկական հավաքի ընթացքում գրանցած հաջողությունների համար և հավաստիացրեց, որ առաջիկայում Գեղարքունիքի մարզում ևս կկազմակերպվեն երիտասարդական նմանատիպ հավաքներ, որոնք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59