Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծաղկաձորում հանդիպեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի մասնակիցներին

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծաղկաձորում հանդիպեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի մասնակիցներին 18.07.2017

Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Ծաղկաձորի մարզական համալիրում հանդիպեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցախաղում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզական ընտանիքներին՝ քաջալերելով եւ ոգեւորելով նրանց ՀՀ Նախագահի մրցանակի համար ծավալված պայքարում: Գեղարքունիքի մարզից ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթին մասնակցում է 13 ընտանիք, որոնցից 1-ը՝ հաշմադամություն ունեցող ընտանիք է Վարդենիսից: Մարզական 12 ընտանիքներից 7-ը ներկայացնում են Գավառ քաղաքը, 1-ը՝ Վարդենիս քաղաքը , 3-ը՝ Հայրավանք, 1-ը՝ Կարմիրգյուղ համայնքները : Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ մարզը ներկայացնող մարզիկները կարող են ապացուցել, որ հենց այնպես չեն ժամանել Ծաղկաձոր:ՙԱռաջին հերթին մենք ուրախ ենք, որ այսքան շատ թվով ընտանիքներ են...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի վերանորոգվող   երիտասարդական   կենտրոն

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի վերանորոգվող երիտասարդական կենտրոն 18.07.2017

Հուլիսի-18 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի երիտասարդական բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ ծանոթացավ ու անձամբ մասնակցեց երիտասարդների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը մարզպետին պատմեց, որ երիտասարդական կենտրոն ունենալու գաղափարը հնարավոր է եղել կյանքի կոչել Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ, որի կողմից հատկացվել է տարածք, իսկ մնացած աշխատանքները կատարվում են քաղաքի երիտասարդների և նրանց ծնողների աջակցությամբ... Ըստ կենտրոն հաճախող երիտասարդների՝ կենտրոնն ունենալու է կինո և ազգային պարերի դահլիճ, ցուցասրահ, ռազմահայրենասիրական դաստիարակության լսարահ և այլ սենյակներ: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային ծրագրի կողմից կենտրոնում հիմնվելու է դասընթացների և ժողովների անցկացման սրահ, որն հագեցած է լինելու համապատասխան գույքով եւ սարքավորումներով:

Մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպում ունեցավ հանդբոլի հավաքականի կազմի և ,,Լավագույն մարզական ընտանիքների,, հետ

Մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպում ունեցավ հանդբոլի հավաքականի կազմի և ,,Լավագույն մարզական ընտանիքների,, հետ 14.07.2017

Հուլիսի-14 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորում կայանալիք ՀՀ Նախագահի մրցանակի համար կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված 13 ընտանիքներին։ Մարզպետը հաջողություն մաղթեց ընտանիքներին գալիք մրցումներում և հույս հայտնեց, որ ոլորտի մասնագետների գլխավորությամբ տևական ժամանակ անցկացված նախապատրաստական աշխատանքները կտան իրենց ցանկալի արդյունքը` ավելի բարձր մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Կարեն Բոթոյանը հանձնարարեց նաև կազմակերպել մարզային թիմին երկրպագել ցանկացողների տեղափոխման հարցը, որպեսզի մրցումների ընթացքում թիմի անդամներին տեղում ոգևորելու հնարավորություն ունենան ավելի մեծ թվով մարդիկ։ Մարզպետը ընտանիքներին հանձնեց միասնական մարզահագուստ: Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում...

 Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է  համապետական շաբաթօրյակին

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է համապետական շաբաթօրյակին 13.07.2017

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզում ստեղծված ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Մարզպետի տեղակալը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներից, հունիսի 30-ին մարզում սանիտարական մաքրման ուղղությամբ կազմակերպված միջոցառումը բարձր մակարդակով իրականացնելու համար, նշելով, որ յուրաքանչյուրի պարտքն է մաքուր պահել իր բակը, տունը, համայնքը, շրջապատը, քաղաքն ու երկիրը: Ըստ Անդրանիկ Հակոբյանի՝ արդեն տեսանելի է, որ նմանատիպ միջոցառումներն աստիճանաբար մարդկանց մեջ ձևավորում են շրջապատը մաքուր պահելու մշակույթ: Այնուհետև ...

Սևան քաղաքում  մեկնարկեց  ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարը

Սևան քաղաքում մեկնարկեց ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարը 13.07.2017

Հուլիսի 13-ին Սեւան քաղաքի,,Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ,, հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ինչպես ներկայացվեց կազմակերպիչների կողմից, այս տարի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների բարձրակարգ շախմատիստներ, ովքեր են՝ Իգոր Կովալենկո՝ Լատվիա, Բասսեմ Ամին՝ Եգիպտոս, Մարտին Կվարցիվ՝ Ուկրաինա, Տամիր Նաբատին՝ Իսրայել,Դարիուշ...

Կարեն Բոթոյանն այցելեց  Գավառի մարզադպրոց

Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի մարզադպրոց 12.07.2017

Հուլիսի 12-ին Գավառի մարզադպրոցում կազմակերպվել էր անվանի բռնցքամարտիկ Գարիկ Ղարիբյանի անվան հուշամրցաշար: Բռնցքամարտի բաց առաջնությանը մասնակցում էին Երևանի՝ ,,Դինամո,, Հրազդանի, Սևանի, Լիճքի, Գավառի և Հայաստանի մարզիկների միավորման մարզադպրոցների բռնցքամարտիկները: Մրցաշարի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզիկներ,հյուրեր, երկրպագուներ: Շրջելով մարզադպրոցում՝ մարզպետը ծանոթացավ տեղի պայմաններին և հնարավորություններին, մարզադպրոցի պատմությանը, զրուցեց մարզիչների և մարզիկների հետ: Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ առաջին անգամ է Գավառի մարզադպրոցում և հաճելիորեն տպավորված է մարզադպրոցի առկա ձեռքբերումներով և, որ ինքը հաճույքով է մասնակցում նման մրցաշարերի: Մարզպետի խոսքով նման մրցաշարերը նպաստում են մարզաձևի զարգացմանը, իսկ մարզիկները ձեռք են բերում շփում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44