Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը աշխատանքային այցով  Կալավանում էր

Մարզպետը աշխատանքային այցով Կալավանում էր 29.06.2017

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Ճամբարակի տարածաշրջանի Կալավան համայնքում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը նշեց, որ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի գործունեության արդյունքում բազմապատկվել են տարբեր երկրներից դեպի Կալավան զբոսաշրջային հոսքերը, ինչն անհրաժեշտություն է առաջացրել տեղում լուծելու վերջիններիս գիշերակացի հարցը։ Կարեն Բոթոյանը եղավ Կալավանի մի շարք բնակարաններում, որոնց սեփականատերերը ստեղծել են զբոսաշրջիկներին գիշերակացով ապահովելու պայմաններ, եղավ նաև այն բնակարաններում, որտեղ չկան անհրաժեշտ պայմաններ, սակայն առկա է նման պայմաններ ստեղծելու սեփականատերերի ցանկությունը։ Սույն խնդրով մարզպետը բնակիչների հետ քննարկումներ անցկացրեց, որոնց արդյունքում նախանշվեցին դրա լուծման համար հնարավոր նախնական տարբերակները։

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 27.06.2017

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում, որը հիմնվել է 2016 թվականին, ,,Գուլինյան Ժիրայր,, ԱՁ-ի և ,,Առաքելություն Հայաստան,, բարեգործական կազմակերպության համատեղ ներդրումների արդյունքում: Ըստ արտադրության պատասխանատու Արթուր Լազարյանի՝ Ճամբարակի և տարածաշրջանի 7 համայնքների մոտ 100 տնտեսություններից օրական մթերվում է 4 տոննա կաթ, որից 1 տոննան մշակվում է իրենց արտադրամասում, իսկ մնացած 3 տոննան, հնարավորությունների բացակայության պատճառով, հանձնվում է այլ մթերողների: Արտադրության պատասխանատուն համոզված է, որ եթե՝ հնարավորություն լինի արտադրամասն ընդլայնելու...

Կայացավ Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը 27.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է Գեղարքունիքի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման մշտական հանձնաժողով, որը ղեկավարելու է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Հանձնաժողովում ընդգրկված են նաեւ մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Հունիսի 27-ին...

Մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց  մարզի դպրոցների տնօրենների հետ

Մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ 26.06.2017

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի դպրոցների տնօրենների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն 2016-17 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վերաբերյալ: Զեկուցողը անդրադարձավ աշակերտների շարժի, առաջադիմության, ոլորտում իրականացված որոշ աշխատանքների և արձանագրված խնդիրների: Ըստ զեկուցման՝ հաշվետու ժամանակահատվածում մարզի հանրակրթության ոլորտում ընդգրկված են եղել 26 հազար 820 աշակերտ, որոնցից 126-ը՝ ներառական կրթության ուղղվածության դասարաններում: ՙԱմփոփման արդյունքում...

    Անցկացվեց ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը

Անցկացվեց ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը 23.06.2017

ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթը հանրապետությունում անցկացվում է արդեն 13 տարի և յուրաքանչյուր տարի Գեղարքունիքի մարզից մասնակցություն ցուցաբերած ընտանիքներն առանձին մարզաձևերում գրավել են մրցանակային տեղեր կամ արժանցել խրախուսանքների: Հերթական մրցույթի մարզային փուլն անցկացվեց հունիսի 21-23-ը: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ողջույնը ընտանիքներին հղեց մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: Մրցույթի կազմկոմիտեի անդամ Գեղամ Չարվադարյանի տեղեկացմամբ՝ այս տարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի տարածքային փուլին մասնակցել է ավելի քան 160...

Մարզպետ Կարեն Բոթոյանն  այցելեց  Վարդենիկ  համայնք

Մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Վարդենիկ համայնք 22.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ ՙՍարերի բարիք՚ նորաստեղծ սոցիալական ձեռնարկության աշխատանքներին: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է վայրի բանաջարաբույսերի հավաքմամբ, վերամշակմամբ եւ իրացմամբ: Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը, նշելով, որ Եվրոպական Միության կողմից իրականացվող ՙՀամայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով՚ ծրագիրն արդեն իսկ համայնքում խթանել է զբաղվածությունը՝ աշխատանքներում ներգրավելով նաեւ շրջակա համայնքների բնակիչներին։ ՙՏարբեր համայնքներից տասնյակ քաղաքացիներ հավաքում եւ համապատասխան գումարի դիմաց մեզ են հանձնում տարածաշրջանում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12