Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

13.02.2020

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 6-ի կայացած նիստի ընթացքում հաստատվել է սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:
Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և արդյունքում իրականացնել երեք տեսակի գործունեություն. այն է՝ շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
Համաձայն նշված որոշման, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները և  ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի մասնագետները ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնող քաղաքացիների հետ: Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկություն ունի սպանդանոց կառուցելու, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն սպանդանոցների շահագործման կարգի մասին: Տեղեկատվական բնույթի նյութերը մարզպետարանի կողմից քաղաքացուն է տրամադրվում նաև էլեկտրոնային եղանակով: 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59