Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

18.02.2020

Գեղարքունիքի մարզում ավարտվել է առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքներով հաղթած մասնակիցները փետրվարի 21-ից կմասնակցեն հանրապետական փուլին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տվյալներով, այս պահի դրությամբ հայտնի են հումանիտար առարկաների գծով անցկացված օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները, իսկ օնլայն տարբերակով անցկացված օլիմպիադայի հաղթողների անունները հայտնի կդառնան, երբ առարկայական օլիմպիադայի հանրապետական կոմիտեն կհրապարակի վերջնական արդյունքները: «16 առարկաների գծով կազմակերպված օլիմպիադան անցկացվեց առկա եւ օնլայն կարգով:Օնլայն կարգով օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց աստղագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից: Աշխատանքների արդյունքները առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի կողմից ուղարկվել են հանրապետական կոմիտեի ստուգմանը, իսկ հումանիտար հոսքի առարկաներից անցկացված օլիմպիադայի աշխատանքները գնահատվել են տեղում: Ըստ այդմ՝ հայտնի են մարզային փուլի արգելքը հաղթահարած այն 59 աշակերտները, ովքեր կմասնակցեն հանրապետական փուլին: Ութական մասնակիցներ կլինեն հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, պատմություն, հայ եկեղեցու պատմություն, 7-ը՝ նախնական զինվորական պատրաստություն, 5-ը՝ անգլերեն, 5-ը՝ գերմաներեն, 2-ը՝ ֆրանսերեն առարկաներից: Մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 5-12, մյուս առարկաներից՝ 9-12-րդ դասարանների աշակերտները»,-ներկայացրեց կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03