Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 04.07.2017

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմողները 42-ն էին: Նրանցից 11-ը դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման խնդրով, 5 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման, 4 քաղաքացի` առողջարանային և 1 քաղաքացի` պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով ուղեգրեր ձեռք բերելու, 2 քաղաքացի` անձնական բնույթի խնդիրներով և 19 քաղաքացի` դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքում  մեկնարկեց  ամառային զորակոչը

Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը 03.07.2017

Հուլիսի 3-ին առավոտյան ժամերից արդեն մարդաշատ են եղել ՀՀ ՊՆ Գավառի, Մարտունու, Սեւանի և Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսարիատները, որտեղից նորակոչիկների ծնողները և հարազատները Հայոց բանակ են ճանապարհել իրենց զավակներին: Զինվորական կոմիսարիատներում հրավիրված հավաքներից հետո նորակոչիկները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, մոմեր վառել իրենց բնակավայրերի եկեղեցիներում և ստացել հոգեւոր հայրերի օրհնությունը: Գավառի զինկոմիսարիատում նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա շնորհավորել է նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին բանակ ճանապարհելու կապակցությամբ, իսկ նորակոչիկներին մաղթել խաղաղ ու պատվով ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ...

Գեղարքունիքի մարզի տարածքում  իրականացվեցին սանիտարական մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման աշխատանքներ 01.07.2017

ՙՄաքուր Հայաստան՚ համապետական ծրագրի շրջանականերում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի որոշմամբ ստեղծված մարզային մշտական հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ հուլիսի 1-ին մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից մարզի բոլոր համայնքներին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախօրոք ուղարկվել էր հատուկ շրջաբերական՝ մաքրման աշխատանքներն իրենց տարածքներում և նախատեսված վայրերում կանոնավոր կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև աղբավայրերի փակման ...

Հանրային լողափերում մեկնարկեց հանգստյան սեզոնը

Հանրային լողափերում մեկնարկեց հանգստյան սեզոնը 01.07.2017

Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի մեկնարկը Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ՙՍեւան ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք: Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանել ու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով մեր ժողովրդի եւ երկրի կարիքներին:ՙՄենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ...

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ 30.06.2017

Հունիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի, ղազախական ,,Շամրոկ,, ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Պողոսյանի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարիների ու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների հետ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է Գյուղատնտեսության նախարարության և ,,Շամրոկ,, ընկերության համագործակցության շրջանակներում արդյունագործական հիմքով վարելահողերի խոշորացման ու 3 հազար ու ավելի հա տարածքության վրա դաշտավարության ապրանքային արտադրության կազմակերպումը: Աշոտ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագիրը ...

Հայտարարություն

Հայտարարություն 29.06.2017

2017 թվականի հուլիսի 1-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում անցկացվելու է սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Այն պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ 093-63-62-47 հեռախոսահամարով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12