Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղում մեծարվեցին  հայրենի հողի նվիրյալները

Կարմիրգյուղում մեծարվեցին հայրենի հողի նվիրյալները 01.06.2017

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին մայիսի 31-ին, ևս մեկ հանդիսավոր միջոցառմամբ, որի նպատակն էր՝ դպրոցում բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ավագների օրինակով ապագան կերտող սերնդի մեջ սերմանել անձնուրացություն, կամքի ուժ, տոկունություն, տեսանելի և ճանաչելի դարձնել Արցախյան ազատամարտի հերոսների հայրենանվեր գործը: Միջոցառումը կրում էր > խորագիրը, որի ընթացքում մեծարվեցին Կարմիրգյուղից Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցները: Միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, հայրենի հող ու ջրի, զենքի և պատվի, հայրենիքի արժանավոր զավակներ: Գրական-երաժշտական, փաստավավերագրական ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային  օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2017

Հարգելի հայրենակիցներ: Մեր երեխաների կյանքի պաշտպանության ու երջանկության համար մենք պետք է անենք առավելագույնը՝ նրանց խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք թողնելու համար, քանզի մեր մատաղ սերնդի մեջ ամփոփված է ոչ միայն կյանքի շարունակությունը, այլ նաեւ՝ մեր հայրենիքի լուսաշող, գեղեցիկ ապագան: Նվիրենք մեր ամեն մի օրն ու ժամը հանուն մեր երեխաների առողջ, ստեղծարար ու պաշտպանված ապրելակերպի: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում նրանց մանկական ու պատանեկան անհոգ տարիներ, խաղաղ ու արարչագործ հայրենիք, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք, միշտ պայծառ տրամադրություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը 30.05.2017

Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպման էին հրավիրել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին՝ քննարկելու պետական բարեփոխումներով նախատեսված բազմաբնակավայր համայնքների խոշորացման ծրագիրը: Դավիթ Լոքյանը, սկսելով հանդիպումը, նշեց, որ ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանականերում որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի աստիճանաբար Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի համայնքների խոշորացման ծրագիրը, որի արդյունքում եւ պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների...

  ՙՄաքուր Հայաստան՚ ծրագիրը կկրի շարունակական բնույթ

ՙՄաքուր Հայաստան՚ ծրագիրը կկրի շարունակական բնույթ 29.05.2017

Գեղարքունիքի մարզում մայիսի 27-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակն անցել է կազմակերպված եւ արդյունավետ, որի ընթացքում բոլոր համայնքների բնակավայրերում եւ դրանց վարչական տարածքներով մեկ իրականացվել են սանմաքրման, ծառատնկման, կանաչապատման, աղբահավաքման եւ աղբահեռացման աշխատանքներ: Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ համապետական շաբաթօրյակի արդյունքներին եւ ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի հետագա ընթացքին: ՙՀանձնաժողովի կողմից ներկայացված տվյալներով, ինչպես նաեւ մեր դիտարկումներով, համապետական շաբաթօրյակը մեր մարզում անցել է կազմակերպված: Կատարվել է բավարար եւ գոհացուցիչ աշխատանք, ինչի արդյունքում հաջողվել է մարզում իրականացնել սանմաքրման, աղբահեռացման եւ ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ...

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնվեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնվեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը 29.05.2017

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Սուրբ Մինաս զորավարի Խաչվառը: Սուրբ Մինասի Խաչվառի օրհնության կարգը տեղի ունեցավ Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Տեր-Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այնուհետ Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Խաչվառի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, սպայական անձնակազմը, Գեղարքունյաց թեմի հոգեւորական կազմը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման  տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ 28.05.2017

Հարգելի հայրենակիցներ: 99 տարի առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջնման վտանգի մեջ, քաղաքական ու տնտեսական ծանրագույն պայմաններում, իր մեջ վճռական ուժ գտավ՝՝ հերոսամարտերի գնով հաղթելու Արեւելյան Հայաստան թափանցած թուրք զավթիչներին եւ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը: Դարերի ընթացքում առաջին անգամ Հայաստանը անօրիանակ մաքառումների եւ արյան գնով կարողացավ նվաճել իր պետականությունը եւ հրաշքով դնել Հայոց հայրենիքի կերտման հիմքերը: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ ժամանակներ, համազգային միասնություն ու բարօրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38