Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը եւ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը

31.01.2020

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին: Կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մարզի ուսումնական հաստատություններում ավելի խորացնելու նպատակով: «Մեր բանակին շատ են անհրաժեշտ բանիմաց, հարուստ գիտելիքներով զինված սպաներ: Մենք այսօր ունենք լավագույն պայմանները եւ դասախոսական կազմը՝ մեր ապագա սպաներին ու հրամանատարներին կրթելու մասնագիտորեն և ռազմահայրենասիրական ոգով: Մեր պետությունը զինվորականի մասնագիտությունն ընտրած հայրենիքի ապագա պաշտպաններին ապահովում է աշխատանքով, բնակարանով, տրամադրում արտոնյալ պայմաններ: Մենք համատեղ պետք է բացատրական աշխատանք տանենք աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների շրջանում, որպեսզի մեր վաղվա սպաները սիրով ու հաստատակամորեն ընտրեն իրենց մասնագիտությունը: Մենք պատրաստ ենք ռազմական համալսարանում ընդունել աշակերտների, որպեսզի նրանք տեղում ծանոթանան պայմաններին, ճիշտ որոշում կայացնեն մասնագիտություն ընտրելու հարցում: Մեզ մոտ սովորում ու մասնագիտանում են նաեւ աղջիկներ, որոնց ուսման համար եւս ապահովված են բոլոր պայմանները»,-նշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Խաչատուր Խաչատրյանը:
«Մենք ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տանում ենք լուրջ ու հետևողական աշխատանք, աջակցում ենք «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերին: Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից ներկայացվող ծրագրերին: Համատեղ կպլանավորենք մեր դպրոցների աշակերտների այցելությունները ռազմական համալսարան, հադիպումներ կկազմակերպենք դպրոցներում: Համոզված եմ, որ լավ արդյունք կգրանցենք»,-նշեց մարզպետը:
Հանդիպման ավարտին Խաչատուր Խաչատրյանը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ներդրումների համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շնորհակալագրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանին:
Այնուհետ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում Խաչատուր Խաչատրյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների, դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների, ռազմագիտության ուսուցիչների եւ բարձր դասարանների աշակերտների հետ՝ ներկայացնելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կառուցվածքը, նպատակները, այնտեղ սովորելու պայմաններն ու առավելությունները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38