Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

30.01.2020

 

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները և մարզպետի հրավերով՝ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի ավարտական փուլին, զորակոչային տարիքի երիտասարդներին կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելու, բժշկական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցվեց, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան, գտնվում է ավարտական փուլում և արդյունքների մասին կզեկուցվի ամփոփումից հետո: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժովի քարտուղարի ներկայացմամբ՝ տարկետման իրավունք ստանալու համար Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Հանձնաժողովը քննության առավ նշված քաղաքացիների անձնական փաստաթղթերը և օրենքով սահմանված կարգով տվեց տարկետման եզրակացություն:

 

Ձմեռային զորակոչը նորմալ ապահովելու նպատակով զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին:
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38