Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն

30.01.2020

Գավառ քաղաքի մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի 2020 թվականի մարզային առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, վոլեյբոլի մարզային առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել Գավառ, Ճամբարակ, Գեղարքունիք եւ Նորատուս համայնքները: Մրցումների վերջնական արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառ համայնքի հավաքական թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գեղարքունիք եւ Նորատուս համայնքների հավաքականները: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով, իսկ Գավառ համայնքի հավաքական թիմը պարգեւատրվեց նաեւ գավաթով: Մրցումների ավարտից հետո ձեւավորվեց մարզի վոլեյբոլի հավաքական թիմը, որը կմասնակցի Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի տղամարդկանց 2020 թվականի առաջնությանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38