Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզում արդեն կատարվել են անասունների հաշվառման աշխատանքները

19.02.2020

Գեղարքունիքի մարզում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը, որի արդյունքներով նվազել է խոշորի, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 94 հազար 799 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 44 հազար 381-ը՝ կովեր են: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ խոշորի քանակընվազել է 2434 գլխով, կամ՝ 5,2 տոկոսով: Մանր եղջերավորների քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 89 հազար 495 գլուխ՝ նախորդ տարվա նույն օրվա 89 հազար 460 գլխի դիմաց: Ընդ որում, մայրական կազմը եղել է 62 հազար 656 գլուխ՝ նախորդ տարվա հունվարի 1-ին գրանցված 60 հազար 992 գլխի դիմաց: Նույն ժամանակահատվածում մարզի տնտեսություններում հաշվառվել է 15 հազար 985 գլուխ խոզ, որից մայրերը կազմել են 2994 գլուխ: Չնայած նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ խոզերի գլխաքանակն ավելացել է 337-ով, սակայն մայրերի գլխաքանակը նվազել է 226-ով: Նույն ժամանակահատվածում մարզում հաշվառվել է 283 հազար 537 թեւ թռչուն՝ նախորդ տարվա 285 հազար 141 թեւի դիմաց: Հաշվառվել է 41 հազար 291 մեղվաընտանիք, որոնք նախորդ տարվա համեմատ պակասել են 861 ընտանիքով: Ձիերի քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 80-ով՝ կազմելով 1417 գլուխ: «Այս տարի եւս Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ու հետեւողականությամբ համայնքների մեծ մասում ընտրանքային հաշվառման մասնակցել են մեր աշխատակիցները: Մեր կողմից ուսումնասիրվել է հաշվառման իսկությունը և ներակայացված թվերը միանգամայն իրատեսական են: Առաջիկայում կկատարվի անասունների համարակալում, որից հետո մենք կունենանք ավելի հստակ պատկեր ու փոխարենը չենք ունենա պետպատվերի շրջանակներում ստացվող պատվաստանյութերի ավելցուկ կամ անբավարարություն: Այս ամսից արդեն պետք է սկսվեն բրուցելոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտությունը, տուբերկուլինիզացիան, սիբիրախտի, դաբաղի, խշխշան պալարի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստումները»,-ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59