Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է ռուսական ընթերցանության մրցույթի մարզային փուլը

25.02.2020

Փետրվարի 20-ին Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում անցկացվել է <<Живая классика>> խորագիրը կրող ռուսական ընթերցանության մրցույթի մարզային փուլը:
Մրցույթին մասնակցել են 10 շնորհալի աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Տաթևիկ Մարգարյան Սևանի թիվ 1 հ/դ, Արփինե Մանուկյան Գանձակի թիվ1 մ/դ, Ալլա Ավետիքյան Գանձակի թիվ 2 մ/դ, Անի Նազարյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Անի Սուչյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Ժաննա Սիմոնյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Սամվել Գյոզալյան Գավառի թիվ 5 հ/դ, Մարի Սիրականյան Լիճքի մ/դ, Գրետա Առաքելյան Լիճքի մ/դ, Գրիգոր Խաչատրյան Կարմիրգյուղի թիվ 1 մ/դ:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են Ձորագյուղի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լաուրա Հովհաննիսյանը և Գավառի Պ.Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Շողեր Խաչատրյանը:
Մրցույթն անցել է ջերմ մթնոլորտում, մասնակիցները անկաշկանդ ու սահուն ներկայացրել են 2-5 րոպե տևողությամբ հատվածներ՝ ռուս դասական գրողների արձակ ստեղծագործություններից, արժանանացել ժյուրիի դրվատանքին:
Ընթերցանության մրցույթի մարզային փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Սևանի թիվ 1 հ/դ սան Տաթևիկ Մարգարյանը, Լիճքի մ/դ սան Մարի Սիրականյանը և Կարմիրգյուղի թիվ 1 մ/դ սան Գրիգոր Խաչատրյանը: Մրցույթի մասնակիցները խրախուսվել են գեղարվեստական գրքերով: Մրցույթի ավարտին ժյուրիի անդամներն աշակերտների համար անցկացրել են վարպետաց դասեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12