Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին 22.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հունիսի 22-ին այցելեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Բուժաշխատողի օրվա առթիվ մարզպետը շնորհավորեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին՝ մաղթելով նրանց աշխատանքային ու անձնական հաջողություններ:<<Մեծ է ձեր դերը մեր հանրության առողջ ապրելակերպն ապահովելու գործում: Ձեզանից խնդրում ու պահանջում եմ մասնագիտական մոտեցում ու մարդկային վերաբերմունք: Համոզված եմ, որ դուք հիմնականում պահպանում եք հիպոկրատի երդումը և խղճի մտոք եք իրականացնում մեր քաղաքացիների բուժսպասարկումը...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը  Բուժաշխատողի օրվա  առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2017

Հարգելի բուժաշխատողներ: Անգնահատելի է ձեր դերը մարդկանց առողջ ապրելակերպն ապահովելու, հանրության բուժսպասարկումն իրականացնելու գործում: Օրվա ցանկացած պահի ձեր կարիքը զգում են ամենատարբեր տարիքի բազմահազար մարդիկ, ովքեր ձեր մասնագիտական հմտությունների ու մարդկային վերաբերմունքի շնորհիվ վերադառնում են առողջ կյանքի ու գործունեության: Տարիների ձեր վաստակը եւ աշխատանքային ձեռքբերումները միանգամայն արժանի են ամենայն հարգանքի, երախտագիտության ու շնորհակալության: Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, անձնական ու մասնագիտան նորանոր հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Առողջապահության նախարարը շնորհավորեց մարզի  բուժաշխատողներին

Առողջապահության նախարարը շնորհավորեց մարզի բուժաշխատողներին 21.06.2017

Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի և մարզի բուժաշխատողների մասնակցությամբ: Դիմելով բուժաշխատողներին, նախարարը և մարզպետը շնորհավորեցին նրանց՝ Բուժաշխատողի օրվա առթիվ՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք, առողջություն եւ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ: Բուժաշխատողի օրվա, ինչպես նաև մարզի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման, մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար նախարարը ՀՀ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց  մարզի հասարակական կազմակերպությունների   ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին 20.06.2017

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Բացման խոսքում մարզպետը նշեց, որ մեծ գնահատանքի է արժանի քաղաքացիական հասարակության ծավալած աշխատանքը և որ դեռևս շատ խնդիրներ կան մարզում, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։ Մարզպետը կարծիք հայտնեց, որ մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող համագործակցությունն ավելի կընդլայնվի ու հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Հանդիպման ընթացքում...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներին 20.06.2017

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին , Սեբաստիան Ֆավիեին եւ Անժելա Գավրիեին : Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ 2016 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: Հանդիպման սկզբում Սեբաստիան Ֆավիեն խոսեց համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի մասին, ապա ներկայացրեց նույն համագործակցության ծրագրերով նախատեսված անելիքները, որոնք էլ ավելի կխթանեն տուրիզմի գովազդումն ու ...

Մասնագիտական դասընթաց Գեղարքունիքի մարզի նեղ մասնագետ բժիշկների համար

Մասնագիտական դասընթաց Գեղարքունիքի մարզի նեղ մասնագետ բժիշկների համար 20.06.2017

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ եւ ,,Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում,, հասարակական կազմակերպության, ,,Գեդեոն Ռիխտեր,, դեղագործական ընկերության հետ համագործակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի բուժհաստատությունների բուժաշխատողների համար կազմակերպվեց մասնագիտական դասընթաց: Այն վարեցին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսներ եւ մայրաքաղաքի առանձին բուժհաստատությունների բարձրակարգ մասնագետներ: Դասընթացում դասախոսություններ ներկայացվեցին ,,Թթվակախյալ հիվանդությունների վարում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12