Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գևորգ Աֆրիկյանը Մոսկվայում կմասնակցի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի մրցումներին

10.02.2020

Գավառ քաղաքի բնակիչ, 20-ամյա Գևորգ Աֆրիկյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզպետարան` ցանկություն հայտնելով հանդիպելու Գեղարքունիքի մարզպետին և նրա հետ քննարկելու իր՝ մարտի 27-ին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցության հարցը: Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզիկին, լսեց նրա խնդրանքը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրան մրցումներին մասնակցելու համար:
Գևորգ Աֆրկյանը 2019 թվականին տարբեր երկրներում մասնակցել է ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից վարժության մրցումներին և երեք անգամ գրավել մրցանակային առաջին տեղը՝ արժանանալով Հայաստանի պաուեր-լիֆտինգի ուժային եռամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այդ մրցաշարերից Լեհաստանում կայանալիք մրցումներին Գևորգը մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ: «Ակնկալում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աջակցությունը՝ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը մասնակցելու համար: Այս անգամ իմ ուժերը կփորձեմ 67 կգ քաշային կարգում և կրկնակի հպարտությամբ կլցվեմ, եթե կարողանամ բարձր պահել իմ մարզի և իմ քաղաքի անունը»,- նշեց մարզիկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03