Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ

10.02.2020

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանդիպում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների բոլոր աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում մարզպետը շնորհակալություն հայտնեց մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների՝ համատեղ աշխատանքի, գրանցված հաջողությունների և ձեռքբերումների համար: Մարզպետը խոսեց նաև այն ստորաբաժանումների գործունեության մասին, որոնց աշխատանքներում նկատվում են բացթողումներ:
Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզպետարանում աշխատանքային կարգապահական ներքին կանոների պահպանմանը՝ հորդորելով մարզպետարանի աշխատակիցներին՝ առաջնորդվել բարձր պատասխանատվությամբ և օրինակելի վարքով: Մարզպետը հանձնարարեց ՍԱՏԳ ղեկավարներին և աշխատակիցներին՝ ապահովել աշխատանքային կատարողական բարձր կարգապահություն և գործակալություն այցելած քաղաքացիների հանդեպ ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեց՝ իրենց ոլորտների գործունեությունը դարձնել ավելի հրապարակային և թափանցիկ՝ սերտ համագործակցություն պահպանելով Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Հանդիպման վերջում մարզպետ Գնել Սանոսյանը պատասխանեց աշխատակիցների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03