Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են մաքրման աշխատանքներ

11.02.2020

Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ՝ ճանապարհների մաքրման աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի հինգ տարբեր ուղղություններում եւ Վարդենյաց լեռնացքում: Ճանապարհաշինարարների ջանքերով փետրվարի 10-ին հաջողվել է Վարդենիսի տարածքում 14 դժվարանցանելի ուղղություններից 9-ում ապահովել տրանսպորտային երթեւեկությունը: «Փետրվարի 11-ի առավոտյան ժամերի դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանի Այրք, Ախպրաձոր, Կախակն, Կութ, Ազատ բնակավայրեր տանող ճանապարհները: Մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններում, բացառությամբ Այրքի, որտեղ մաքրող տեխնիկան տեղ կհասցվի կեսօրից հետո: Ամենայն հավանականությամբ, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից արդեն Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված կլինի: Վարդենյաց լեռնացքում նույնպես ապահովվել է ճանապարհի անցանելիությունը, իսկ այժմ ընթանում են ձյան շերտի մաքրման ու լայնացման աշխատանքներ: Մարզի մնացած հատվածներում ճանապարհները, որոնք հիմնականում պատված են մերկասառույցով, մշակվում են աղով ու ավազով: Վարդենիսի տարածքում ու Վարդենյաց լեռնացքում ձյան շերտը կես մետրի է հասնում՝ չհաշված բքի արդյունքում կուտակածը»,-ներկայացրեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03