Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղ քամին նոր վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի համայնքներում

07.02.2020

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում փետրվարի 6-ի եւ 7-ի գիշերային ժամերին գրանցված ուժեղ քամիները նոր վնասներ են հասցրել բնակիչներին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Ճամբարակի համայնքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին եւ 7-ին գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ՝ մոտ 780 քառակուսի մետր մակերեսով եւ 25 առանձնատների տանիքներ՝ շուրջ 865 քառակուսի մետր մակերեսով: Վնասվել են նաեւ հանրային նշանակության յոթ շենքերի տանիքներ՝ 120 քառակուսի մետր մակերեսով: Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ 1 եւ 2 հիմնական, Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները, փլվել է 1 անասնագոմի պատ՝ 70 քառակուսի մետր մակերսով: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ, շարքից դուրս եկել ԼԵԴ տեսակի 25 լամպ, 8 թողարկիչ սարք:
Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ փետրվար 6-ի գիշերային ժամերին Գավառ քաղաքում քամին վնասել է բազմաբնակարան երկու շենքի տանիքներ Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ մասամբ, իսկ այլ փողոցներում գտնվող երկու առանձնատների տանիքներ՝ ամբողջովին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ծովագյուղում վնասվել են մշակույթի տան եւ մանկապարտեզի, ինչպես նաեւ բնակիչներին պատկանող 10 առանձնատների տանիքներ՝ մասամբ և ամբողջությամբ: Սեմյոնովկայում վնասվել է համայնքային սեփականություն հանդիսացող մեկ շինության տանիք: Վնասների հնարավոր չափերը ուսումնասիրվում եւ ճշգրտվում են համայնքապետարաններում կազմված համապատասխան հանձնաժողովների կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03