Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար

12.02.2020

Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ին շարունակվող բուքը հնարչավորություն չի տալիս ճանապարհաշինարարներին՝ լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ , փետրվարի 12-ի ժամը 10:30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներն իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-ներկայացրեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 12-ի ընթացքում ձյան մեջ մեքենաների արգելափակվելու մասին ստացվել է չորս ահազանգ, որոցից 1-ը՝ Վարդենյաց, 3-ը՝Սոթքի լեռնանցքից: Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն արձագանքել է կանչերին:
Փետրվարի 12-ի առավոտյան, ժամը 9:00-ի դրությամբ Բերդ-Ճամբարակ (Թթուջուր-Նավուր) ավտոճանապարհը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03