Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ 30.06.2017

Հունիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի, ղազախական ,,Շամրոկ,, ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Պողոսյանի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարիների ու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների հետ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է Գյուղատնտեսության նախարարության և ,,Շամրոկ,, ընկերության համագործակցության շրջանակներում արդյունագործական հիմքով վարելահողերի խոշորացման ու 3 հազար ու ավելի հա տարածքության վրա դաշտավարության ապրանքային արտադրության կազմակերպումը: Աշոտ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագիրը ...

Հայտարարություն

Հայտարարություն 29.06.2017

2017 թվականի հուլիսի 1-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում անցկացվելու է սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Այն պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ 093-63-62-47 հեռախոսահամարով:

Մարզպետը աշխատանքային այցով  Կալավանում էր

Մարզպետը աշխատանքային այցով Կալավանում էր 29.06.2017

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Ճամբարակի տարածաշրջանի Կալավան համայնքում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը նշեց, որ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի գործունեության արդյունքում բազմապատկվել են տարբեր երկրներից դեպի Կալավան զբոսաշրջային հոսքերը, ինչն անհրաժեշտություն է առաջացրել տեղում լուծելու վերջիններիս գիշերակացի հարցը։ Կարեն Բոթոյանը եղավ Կալավանի մի շարք բնակարաններում, որոնց սեփականատերերը ստեղծել են զբոսաշրջիկներին գիշերակացով ապահովելու պայմաններ, եղավ նաև այն բնակարաններում, որտեղ չկան անհրաժեշտ պայմաններ, սակայն առկա է նման պայմաններ ստեղծելու սեփականատերերի ցանկությունը։ Սույն խնդրով մարզպետը բնակիչների հետ քննարկումներ անցկացրեց, որոնց արդյունքում նախանշվեցին դրա լուծման համար հնարավոր նախնական տարբերակները։

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 27.06.2017

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում, որը հիմնվել է 2016 թվականին, ,,Գուլինյան Ժիրայր,, ԱՁ-ի և ,,Առաքելություն Հայաստան,, բարեգործական կազմակերպության համատեղ ներդրումների արդյունքում: Ըստ արտադրության պատասխանատու Արթուր Լազարյանի՝ Ճամբարակի և տարածաշրջանի 7 համայնքների մոտ 100 տնտեսություններից օրական մթերվում է 4 տոննա կաթ, որից 1 տոննան մշակվում է իրենց արտադրամասում, իսկ մնացած 3 տոննան, հնարավորությունների բացակայության պատճառով, հանձնվում է այլ մթերողների: Արտադրության պատասխանատուն համոզված է, որ եթե՝ հնարավորություն լինի արտադրամասն ընդլայնելու...

Կայացավ Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը 27.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է Գեղարքունիքի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման մշտական հանձնաժողով, որը ղեկավարելու է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Հանձնաժողովում ընդգրկված են նաեւ մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Հունիսի 27-ին...

Մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց  մարզի դպրոցների տնօրենների հետ

Մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ 26.06.2017

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի դպրոցների տնօրենների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն 2016-17 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վերաբերյալ: Զեկուցողը անդրադարձավ աշակերտների շարժի, առաջադիմության, ոլորտում իրականացված որոշ աշխատանքների և արձանագրված խնդիրների: Ըստ զեկուցման՝ հաշվետու ժամանակահատվածում մարզի հանրակրթության ոլորտում ընդգրկված են եղել 26 հազար 820 աշակերտ, որոնցից 126-ը՝ ներառական կրթության ուղղվածության դասարաններում: ՙԱմփոփման արդյունքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03