Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին  ծանրամարտի մարզային առաջնության արդյունքները

Ամփոփվեցին ծանրամարտի մարզային առաջնության արդյունքները 06.07.2017

Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ՝ հուլիսի 6-ին Սևան քաղաքի Ն.Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցած պատանիների ծանրամարտի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Սեւանի մարզադպրոցի թիմը, որը թիմային հաշվարկով նվաճել է 7 ոսկե մեդալ: Մրցանակային երկրորդ տեղը գրավել է Մարտունու ծանրամարտի թիմը՝ նվաճելով 5 ոսկե մեդալ: Երրորդ տեղը գրավել է Գավառի մարզադպրոցի թիմը՝ երկու առաջին կարգի մրցանակի արժանանալով:Հաղթողներին հանձնվել են մեդալներ եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհվել հավաստագրեր: Մարզիչները մարզպետի կողմից ստացել են նաեւ հուշանվերներ: Առաջնությունում հաղթող ծանրամարտիկներից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի ծանրամարտի հավաքականը, որը առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի հանրապետական առաջնությանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2017

Հարգելի հայրենակիցներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը 1995 թվականին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, հիմնովին ծառայեց իր նպատակին՝ նպաստելով ժողովրդավարական, իրավական ու ինքնիշխան Հայաստանի կերտմանը, զարգացմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մեր երկիրը զերծ պահելով ներքին ու արտաքին սպառնալիքներից: Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով շնչող հայրենիք, անսպառ երջանկություն, քաջ առողջություն ու նորանոր հաջողություներ, ամենայն սեր ու բարիք, համահայկական նպատակների իրագործում: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 04.07.2017

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմողները 42-ն էին: Նրանցից 11-ը դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման խնդրով, 5 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման, 4 քաղաքացի` առողջարանային և 1 քաղաքացի` պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով ուղեգրեր ձեռք բերելու, 2 քաղաքացի` անձնական բնույթի խնդիրներով և 19 քաղաքացի` դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքում  մեկնարկեց  ամառային զորակոչը

Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը 03.07.2017

Հուլիսի 3-ին առավոտյան ժամերից արդեն մարդաշատ են եղել ՀՀ ՊՆ Գավառի, Մարտունու, Սեւանի և Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսարիատները, որտեղից նորակոչիկների ծնողները և հարազատները Հայոց բանակ են ճանապարհել իրենց զավակներին: Զինվորական կոմիսարիատներում հրավիրված հավաքներից հետո նորակոչիկները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, մոմեր վառել իրենց բնակավայրերի եկեղեցիներում և ստացել հոգեւոր հայրերի օրհնությունը: Գավառի զինկոմիսարիատում նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա շնորհավորել է նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին բանակ ճանապարհելու կապակցությամբ, իսկ նորակոչիկներին մաղթել խաղաղ ու պատվով ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ...

Գեղարքունիքի մարզի տարածքում  իրականացվեցին սանիտարական մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման աշխատանքներ 01.07.2017

ՙՄաքուր Հայաստան՚ համապետական ծրագրի շրջանականերում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի որոշմամբ ստեղծված մարզային մշտական հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ հուլիսի 1-ին մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից մարզի բոլոր համայնքներին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախօրոք ուղարկվել էր հատուկ շրջաբերական՝ մաքրման աշխատանքներն իրենց տարածքներում և նախատեսված վայրերում կանոնավոր կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև աղբավայրերի փակման ...

Հանրային լողափերում մեկնարկեց հանգստյան սեզոնը

Հանրային լողափերում մեկնարկեց հանգստյան սեզոնը 01.07.2017

Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի մեկնարկը Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ՙՍեւան ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք: Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանել ու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով մեր ժողովրդի եւ երկրի կարիքներին:ՙՄենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03