Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը

12.03.2020

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանին: Հանդիպման նպատակն էր՝ մարզպետին ներկայացնել ՄԱԶԾ-ի շրջանակներում իրականացվելիք «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2020-2023 թվականներին, Գեղարքունիքի մարզի սահմանին մոտ գտնվող 22 բնակավայրերում: Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ, առաջինը՝ համայնքային զարգացման պլանավորում, կառավարում և մոնիթորինգ, երկրորդը՝ տնտեսական հզորացում և կենսաապահովման ուժեղացում և երրորդը՝ նորարարական կիրառական ծրագրերի իրականացում: Ծրագրի մեկնարկը սահմանային համայնքներում կտրվի հաջորդ շաբաթվանից: Աշխատանքները տարվելու են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված:
Հանդիպման ընթացքում Արման Վալենսյանը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեց նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մարզի մի շարք բնակավայրերի դպրոցական ճաշարաններում իրականացվելիք վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցը, նշելով, որ ծրագրի շրջանակներում իրենք նպատակ ունեն մի քանի դպրոցներում մասնակցություն ունենալ նաև այդ աշխատանքների իրականացմանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր գոհունակությունը հայտնեց ՄԱԶԾ-ի շրջանակներում մարզի սահմանային համայնքներում իրականացվելիք ծրագրերի համար՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ՄԱԶԾ-ի շրջանակներում ստեղծված Գեղարքունիքի մարզպետարանի տուրիզմի հետազոտական կենտրոնը կստանա հասարակական կազմակերպության կարգավիճակ, որի խորհրդի անդամները կդառնան Գեղարքունիքի մարզպետը եւ համայնքների այն ղեկավարները, որոնց ցանկություն կհայտնեն, եւ կենտրոնն իր գործունեությունը ծավալելով մարզպետարանի շենքում՝ անմիջական կապ կստեղծի Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների և ՄԱԿ-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերի միջև, ինչպես նաեւ մարզում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով կդիմի դրամաշնորհների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55