Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության  ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության ներկայացուցիչներին 07.06.2017

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ընդունեց իսպանական ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության ներկայացուցիչներին : Հանդիպման նպատակն էր մարզի ղեկավարի հետ քննարկել ընկերության կողմից մարզում նախատեսվող այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի մեկնարկը: Ինչպես ներկայացրին ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության մասնագետները, իրենք նախապատրաստվում են մինչև հուլիս ամիսը մարզի Վարսեր համայնքից հատկացվելիք տարածքում տեղադրել 80 մետր բարձրություն ունեցող 2 չափիչ կայան և 1 հատուկ սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: ,, Ստուգման գործընթացի համար անհրաժեշտ կլինի մեկ տարի: Բավարար տվյալներ ունենալու...

Մարզում շարունակվում են աշխատանքները ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում

Մարզում շարունակվում են աշխատանքները ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում 07.06.2017

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման նպատակով մարզում ստեղծված աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կազմակերպման մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզում աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կազմակերպման մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը: Նիստին հրավիրված էր ՀՀ առողջապահական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սվետլանա Հովհաննիսյանը: Սկզբում Կարեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին՝ մայիսի 27-ին ...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 06.06.2017

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական և այլ բնույթի տարբեր խնդիրներով մարզպետին դիմեց 55 քաղաքացի: Նրանցից 10-ը դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման խնդրով, 2 քաղաքացի՝ ,,Փարոս,, համակարգում ընդգրկվելու կամ պետության կողմից սահմանված միանվագ դրամական օգնությունից օգտվելու, հաշմանդամության տարբեր խմբերում ընդգրկված 4 քաղաքացի՝ պետության կողմից տրամադրվող առողջարանային ուղեգրերից օգտվելու, 3 դիմումատու՝ պետպատվերի շրջանակներում իրենց վիրահատությունը կամ բուժումը կազմակերպելու, 8 քաղաքացի՝ հողհատկացման, սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների գրանցման և բնակելի տարածքների բարեկարգմանն ուղղված խնդիրներին աջակցելու ակնկալիքով: Մնացած 28 ...

Կայացավ  եռասերունդ  երկրապահների  ճամբարային սեզոնի բացումը

Կայացավ եռասերունդ երկրապահների ճամբարային սեզոնի բացումը 05.06.2017

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում բացվեց եռասերունդ երկրապահների ճամբարային սեզոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, պաշտոնական այլ անձինք: Բացման արարողությունը, երկրապահական ավանդույթների ոգով, մեկնարկեց ՀՀ պետական եւ ԵԿՄ օրհներգերի հնչեցմամբ եւ հոգեւոր հոր օրհնանքի խոսքով։ Ապա ելույթ ունեցան երեք սերունդների երկրապահներ։ Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ ,,Պատանի երկրապահը,, կայացած կառույց է, զարգանում է ճիշտ ուղղությամբ, ինչի ապացույցն էր ...

  Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 02.06.2017

Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ելնելով ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի՝ մարզերում արտագնա խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականից, մարզպետ Կարեն Բոթոյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց՝ 1 շաբաթյա ժամկետում, ըստ ոլորտային առաջնահերթ խնդիրների, ներկայացնել առաջարկությունների փաթեթ: ,,Հարկավոր է սեղմ ժամկետում ներկայացնել ձեր ղեկավարած ոլորտներում առկա առաջնահերթությունները և ...

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 01.06.2017

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրված էին Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ-ների պետերը: Համաձայն նիստի օրակարգի՝ հանձնաժողովի անդամ, ,,Աստղացոլք,, հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Հովհաննիսյանը խոսեց կազմակերպության միջոցով 2017 թվականի ընթացքում Ճամբարակի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված միջոցառումների մասին, ներկայացրեց առաջիկա անելիքները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 09:25:06