Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

16.03.2020

Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին   կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր: Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրեցին այն խնդիրները , որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Բուժհաստատությունների տնօրենների ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ անբավարար են բուժանձնակազմին և դիմող քաղաքացիներին հատկացվելիք դիմակները, արտահագուստները, ջերմաչափերը և ախտահանիչ այլ միջոցները: Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ համատեղ քննարկել և առանձնացնել պահանջվող այն նյութերի ցանկը, որոնք պետք է պետգնման կարգով ձեռք բերել և անմիջապես հատկացնել բուժհաստատություններին: «Այս պահին շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին պաշտպանված լինի բուժանձնակազմը: Նաև առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նրան, որ չունենանք ներհիվանդանոցային ինֆեկցիաների բռնկումներ: Մենք աշխատելու ենք շատ արտակարգ ռեժիմի պայմաններում և մշակելու ենք մեր գործողությունների հաջորդականությունը »,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը նաև հորդորեց՝ անմիջական կապ պահպանել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ, որպեսզի արտակարգ իրավիճակների պայմաններում գործողությունները համաձայնեցվեն առողջապահության նախարարության կողմից մշակված պլանի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12