Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծաղիկներ նվիրեց մարզպետարանի կին աշխատակիցներին

09.03.2020

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորեց և ծաղիկներ նվիրեց Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային ենթակայության ՍԱՏԳ-ների կին աշխատակիցներին՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ: «Սիրելի գործընկերներ, ես ձեզ շնորհավորում եմ, և այս շնորհավորանքները թող փոխանցվեն նաև ձեր ընտանիքի մյուս կին անդամներին, ձեր հարազատներին: Շատ եմ սիրում ասել, որ դուք շատ խելացի եք: Ձեր ժպիտը բոլորին է անհրաժեշտ՝ և՛ ձեր ընտանիքում և՛ ձեր գործընկերային միջավայրում: Քանի գնում, մեր հասարակության մեջ կանանց դերը մեծանում է, ինչն էլ իր նպաստն է բերում մեր երկրին, մեր հասարակությանը: Ես ուրախ կլինեմ, որ մեր կառույցում ձեր դերը մեծանա, ավելի ընդգծվի, դրանից միայն մեր գործերը կշահեն: Այնպես որ, խնդրանքս, հորդորս է՝ ավելի ակտիվ եղեք », - նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը Կանանց տոնի առթիվ իր շնորհավորանքները փոխանցեց նաև մարզային ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հիմնարկների կին աշխատակիցներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10