Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը` Կանանց միջազգային օրվա առթիվ

07.03.2020

Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր
Անգնահատելի է ձեր դերը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեր ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսեւորած բացառիկ արիության եւ տոկունության դրվագները։ Հայաստանի Առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքում կանայք ստանձնել են պատասխանատու ոլորտներ եւ հանդես են գալիս որոշում կայացնողների դերում։ Կանանց ավելացող դերակատարությունն իր հերթին շարունակաբար ավելացնելու է խաղաղ համակեցության եւ սոցիալական արդարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում ծաղկավառ գարուններ եւ անսպառ երջանկություն:
Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59