Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում են Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերը

Հիմնանորոգվում են Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերը 07.09.2017

Գեղարքունիք - Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադային, ով մարզի ղեկավարին ներկայացրեց 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական հիմնարկներում իրականացված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Ըստ ֆրանսիական կողմի ներկայացուցչի՝ կազմակերպությունն այս տարի ներդրումային ծրագիր է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերում, որտեղ վերանորոգվել են տանիքները, փոխվել դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարման, սանհանգույցների կառուցման, ենթակառուցվածքների անցկացման, որոշակի գույքի ձեռքբերման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 15 հազար եվրո: Ժան Պոլ Մասնադան խոսեց ...

Մարզպետ Կարեն Բոթոյանը  Ծովագյուղում դիտարկել է  հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծովագյուղում դիտարկել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները 05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ծովագյուղ համայնք, որտեղ դիտարկել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրել է > կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը, այս տարի Ծովագյուղում հնդկացորնի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից 8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները: Յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք : <<Այս տարին անչափ անբարենպաստ ստացվեց բերքի համար: Մեր ցանքերը վնասվեցին կարկտից, ցրտահարությունից ու տեւական երաշտից: Եթե Ռուսաստանից բերված հատուկ պարարտանյութով չսնուցեինք ցանքերը, այսքան բերք չէինք ստանա: Ի դեպ, 50 հեկտար հնդկացորենի ցանք կարկտահարվեց հունիսի վերջերին, եւ ստիպված եղանք կրկնացանք կատարել, ինչը գոհացնող արդյունք է տվել : Այս պահին վերամշակման գործարանում ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ...

 Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ամենատարբեր խնդիրներով մարզպետարան դիմում ներկայացրեցին 43 քաղաքացիներ, որոնցից 27-ը իրենց դիմումներով ակնկալում էին դրամական աջակցություն ստանալ: Մնացած 16 դիմումներից 7-ը աշխատանքի տեղավորման, 3-ը՝ պետպատվերի շրջանակներում իրենց բուժումը կազմակերպելու, մնացած դիմումները՝ բնակարանային պայմանների բարելավման, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, այլ նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով էին: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը մարզպետի տեղակալի կողմից տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզպետը  ծանոթացել է Սևան քաղաքում ընթացող բարեկարգման  աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է Սևան քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքներին 04.09.2017

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Սևան համայնքնում, որի ընթացքում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ Մարզպետը մասնավորապես եղել է Սևանի Աբովյան, Սևանեցու փողոցներում, ինչպես նաև այցելել է համայնքի ջանքերով հիմնանորոգված բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։ Շրջայցի ընթացքում Սևան համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ քաղաքի մնացած տարածքներում բարեկարգման ենթակա աշխատանքների նախապատրաստման մասին, զուգահեռաբար քննարկվել է դրանց իրականացման վերաբերյալ ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ստեղծման հնարավորությունները։ Այցի ավարտին մարզպետ Կարեն Բոթոյանն իր գոհունակությունն է հայտնել Սևան քաղաքում...

Կարեն Բոթոյանը խրախուսել է կոմունալ սպասարկում և բարեկարգում իրականացնող  կազմակերպությունների ներկայացուցիչներին

Կարեն Բոթոյանը խրախուսել է կոմունալ սպասարկում և բարեկարգում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին 04.09.2017

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գավառ և Սևան համայնքների կոմունալ սպասարկում և բարեկարգում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնել նրանց, ոլորտում իրականացրած բարեխիղճ աշխատանքի համար և վերջիններիս խրախուսել Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով: Շինարարի օրվա առթիվ՝ ոլորտում ունեցած ավանդի համար, մարզի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել նաև «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանին։ Իր խոսքում Կարեն Բոթոյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձնում մարզում աղբահանության, սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներին և այդ ուղղությամբ օրինակելի համայնքների թվում առանձնացրել է Գավառ և Սևան քաղաքները: Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ...

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Մեկնարկեց նոր ուսումնական տարին 01.09.2017

Գեղարքունիքի մարզի 126 հանրակրթական դպրոցներում այսօր, սեպտեմբերի 1- ին, հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը: 2017-18 ուսումնական տարում մարզի դպրոցականների թիվը, ըստ նախնական կոմպլեկտավորման, 27 800 է, որից 3110-ը առաջին դասարանցիներն են: Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մարզի հանրակրթական դպրոցների բակերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում գովասանագրեր են հանձնվել 2016-17 ուսումնական տարում իրենց գիտելիքներով աչքի ընկած 3885 ուսման գերազանցիկների: Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրակրթական հաստատություներում ազդարարվել է գիտելիքի, գրի, դպրության օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներով: ինչպես հաստատեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44