Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 17.08.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օգոստոսի 16-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նախարարը և մարզպետը նախ այցելել են Շորժա համայնքի ծիրանի այգի: Մեկ տարի առաջ 10 հեկտարի վրա հիմնված այգում աճեցվում են հայկական ծիրանի սորտեր: Ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով, որը այգու համասեփականատերը կատարյալ և չափազանց արդյունավետ է համարում: Այգում ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա: Ծիրանի առատ բերքին այստեղ սպասում են 1-2 տարի հետո: Մեծ Մասրիկ համայնքում գյուղատնտեսության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը հանդիպել են տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իսկ Վարդենիկ համայնքում ծանոթացել 2016 թվականին հիմնված «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության ...

 Կայացավ էպոսասացության  փառատոնի մարզային փուլը

Կայացավ էպոսասացության փառատոնի մարզային փուլը 14.08.2017

,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված ամենամյա հանրապետական փառատոնի մեկնարկը տրվել է մայիս ամսին: Փառատոնի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է ներդպրոցական փուլ, որի արդյունքում լավագույն ճանաչված 25 դպրոցականները օգոստոսի 11-ին մարզի երկրագիտական թանգարանում մասնակցել են էպոսասացության փառատոնի մարզային փուլին: ժյուրիի կազմում ընդգրկվել են ԳՊՀ դասախոսներ, էպոսագետներ, մարզպետարանի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Լսելով բոլոր մասնակիցների կատարումները, ժյուրին ընտրել է այն մասնակիցներին, ովքեր մարզը կներկայացնեն էպոսասացության փառատոնի հանրապետական փուլում: Նրանք են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նելլի Վարդանյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց  ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության   ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչներին 14.08.2017

Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության ներկայացուցիչներ Ժան Պոլ Մասնադային և Ժան Կլոդ Ռոսսեյին: Հյուրերը Գեղարքունիքի մարզի ղեկավարի հետ քննարկեցին 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական որոշ հիմնարկներում իրականացված ծրագրերի ընթացքի և առաջիկա անելիքների մասին մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ այս տարի Վարդենիսի պոլիկլինիկայի ենթակայությամբ գործող մի շարք գյուղական բուժկետերին իրենց միջոցներով առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ տրամադրելու գործընթացին, ինչպես նաև՝ նույն տարածաշրջանի բուժքույրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը 10.08.2017

Օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզային խորհրդի հերթական նիստը, մարզխորհրդի անդամների, մարզպետարանի ստորաբաժանումների, մարզի ուժային կառույցների ղեկավարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Բոթոյանը: 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցման՝ 2017 թվականի 7 ամսվա արդյունքներով մարզի համայնքային բյուջեների կատարողական մակարդակը կազմում է 88,0 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12,8 տոկոսով: Ներկայացված վիճակագրության արդյունքում մարզում 100 տոկոսից բարձր արդյունք են ապահովել 23 ...

Մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է ՏՏ ոլորտի մասնագետներին

Մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է ՏՏ ոլորտի մասնագետներին 09.08.2017

Oգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գավառ քաղաքում գործող «Luseen Technologies ՏՏ» զարգացման հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Վարզադատ Ավետիսյանին և հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն, ավագ ծրագրավորող Արտակ Դռնոյանին։ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին, Գեղարքունիքի մարզում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար և հավելել, որ մարզի զարգացման գործում ինքն առանցքային տեղ է հատկացնում ՏՏ ոլորտին: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ կան մի շարք համայնքներում ոլորտի զարգացմանն ուղղված ուսումնական կենտրոններ բացելու ծրագրեր, որոնց գործարկումը լուրջ խթան կարող է հանդիսանալ նաև մարզի համայնքներում երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Այնուհետև հյուրերը մարզպետին ներկայացրել են Գավառ քաղաքում հիմնադրամի գործունեության ընդլայնման...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 08.08.2017

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 40-ն էին, որոնցից 22-ը դիմում ներկայացրին դրամական օգնություն ստանալու, մնացած 18 քաղաքացիներից 7-ը՝ աշխատանքի տեղավորման, 4-ը՝ պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, 3-ը առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 4 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59