Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քարտեզագրված 2029 աղբանոցից  փակվել են 1534-ը. ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները

Քարտեզագրված 2029 աղբանոցից փակվել են 1534-ը. ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները 29.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախախարությունը տեղեկացնում է. «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն, ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 50 աղբանոց, կատարվելու են կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ: Այսպիսով, հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում...

 Գեղարքունիքի մարզպետն այցելեց  ֆրանսերեն լեզվի ուսուցման խմբակի ուսանողներին

Գեղարքունիքի մարզպետն այցելեց ֆրանսերեն լեզվի ուսուցման խմբակի ուսանողներին 28.07.2017

Գեղարքունիքի մարզպետարան - Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության կրթական ծրագրերի շրջանակներում արդեն 9-րդ տարին անընդմեջ ,,Ֆրանս- ֆորմասիոն ինտերնասիոնալ,, կազմակերպության մանկավարժների կողմից Գավառ քաղաքում անցկացվում է ֆրանսերեն լեզվի ուսուցման անվճար դասընթացներ, որոնց յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում հաճախում են 12 տարեկանից բարձր 140 ուսանող՝ տեղաբաշխված 8 խմբերում: Հուլիսի 28-ին դասընթացների մասնակիցները հյուրընկալեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանին, մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց: Ի պատիվ հյուրերի՝ ուսանողների ուժերով ներկայացվեց միջանկյալ միջոցառում, կամ, ինչպես կազմակերպիչներն են նշում, հայ -ֆրանսիական համերգային ծրագիր՝ ,, Ճամփորդություն երգերի միջոցով,, խորագրով...

Հայտարարություն

Հայտարարություն 27.07.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն 2017 թվականի հուլիսի 29-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ 093-63-62-47 հեռախոսահամարով:

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ  ամերիկահայ երիտասարդների հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ ամերիկահայ երիտասարդների հետ 26.07.2017

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի ,,Հայ երիտասարդաց միության,, անդամները ,,Սիմա,, ծրագրի շրջանակներում հուլիսի ամսին այցելեցին Հայաստան, Հայաստանի և Արցախի պատմամշակութային արժեքներին, հայկական գյուղի նիստ ու կացին, նրա առօրյային ծանոթանալու և դրանով ապրելու նպատակով: Մեկամսյա այցի 1 շաբաթն այս անգամ խմբի անդամներն անցկացրին Ծովինար համայնքում, որտեղ համայնքի հոգևոր սպասավոր Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի աջակցությամբ լուծեցին նաև իրենց գիշերակացի և զբաղվածության խնդիրները: Ծովինար համայնքում, խմբի անդամ 12 երիտասարդները ստանձնել են համայնքի կիրակնօրյա դպրոցի բակի բարեկարգման և խաղահրապարակի կառուսելների ներկման աշխատանքները: Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը համայնքի ղեկավարի և հոգևոր սպասավորի ուղեկցությամբ Ծովինարում հանդիպում ունեցան ...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով եղավ Գավառում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով եղավ Գավառում 25.07.2017

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաք: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,,-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Արա Բաբլոյանը նախ այցելեց ,,Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի,,կ Գավառի մասնաճյուղ, որտեղ վերականգնողական կուրսեր են անցնում մարզի համայնքների հատուկ կարիքավոր երեխաները:Ինչպես տեղում ներկայացրին ՀՀ ԱԺ նախագահին, երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացված է մշտական 10 աշխատատեղ, եւ բոլոր մասնագետ կադրերն ընտրված են տեղացիներից: Կենտրոնում միաժամանակ ստեղծված են պայմաններ, որպեսզի վերականգնողական վարժություններից եւ խնամքից դուրս հատուկ կարիք ունեցող երեխաները զբաղվեն նաեւ նապաստակների եւ առանձին բույսերի խնամքով:Արա Բաբլոյանի այցի երկրորդ կանգառը Գավառ քաղաքի թիվ 5 ...

  Ավարտվեց  <<Սեւանա լիճ-2017>> շախմատային միջազգային մրցաշարը

Ավարտվեց <<Սեւանա լիճ-2017>> շախմատային միջազգային մրցաշարը 24.07.2017

Հուլիսի 22-ին Սեւան քաղաքում ավարտվեց ,,Սեւանա լիճ-2017,,շախմատային միջազգային մրցաշարը: Խաղարկված ինը տուրերի արդյունքներով հաղթող է դարձել Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը, իսկ իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբաթին եզրափակել է լավագույն եռյակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց են տվել Մանուել Պետրոսյանը, ով 5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մանուել Պետրոսյանը լրացրել է գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն է նրա համար: ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Փակման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44