Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մարտի 20-ին ծնվել են երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները

24.03.2020

Շրջանցելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ զանազան տեղեկությունները, Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկները տրամադրել են ուրախալի երկու լուր:
Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի ծննդատներում այս օրերին լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները: Մարտի 20-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան, նա տղա է: Իսկ նույն օրը Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գրիգորյանը ունեցել է իր 10-րդ երեխային, ով ընտանիքի 8-րդ աղջիկն է: Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են և ունեն նորմալ քաշ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55