Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական նիստում քննարկվեցին կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր

25.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 24-ին անցկացվեց հերթական նիստը, որին մասնակցում էին մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ձևավորված աշխատանքային թիմի և վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացման նպատակով ձևավորված մասնագիտական թիմերի ղեկավարները: Նիստն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Աշխատանքային թիմի անդամները առանձին - առանձին զեկուցեցին մարզում տիրող իրավիճակի, իրենց ոլորտներում և մասնագիտական թիմերի կողմից կատարված հանձնարարականների մասին, ստացան նոր առաջադրանքներ: Բժշկական մասնագիտական թիմի ղեկավար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի զեկուցմամբ՝ մարզում իրավիճակը վերահսկելի է, տարբեր տարածաշրջաններում կան արտերկրից ժամանած քաղաքացիներ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ և վերահսկվում են բուժաշխատողների կողմից: Վարչության պետի զեկուցմամբ մարզում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր չկան գրանցված:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի հանրակրթության ոլորտում իրականացվող հեռավար ուսուցման ընթացքի, նաև պարետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, խոսվեց տնտեսական որոշ ոլորտների գործունեության արգելման, պարենային եւ ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորման նպատակով Գեղարքունիքի մարզում առանձնացված ժամանակավոր պահեստավորման կետերի ստեղծման մասին: Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի մարտի 23-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է մարզի սոցիալապես անապահով խմբերին մարդասիրական օգնությունների ընդունման և բաշխման թիմ: Խոսվեց այդ թիմի գործունեության մասին: Եվս մեկ անգամ կարևորվեց հնարավոր կուտակումներից զերծ մնալու, սանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03