Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2017

Հարգելի հայրենակիցներ: Կրթությունը եւ գիտությունը հայ ժողովրդի համար միշտ էլ եղել են անգնահատելի արժեքներ, որոնց միջոցով ոչ միայն կարողացել ենք հետ չմնալ քաղաքակիրթ աշխարհից, այլ նաեւ հպարտանալ մեր ստեղծած հոգեւոր հսկայական ժառանգությամբ: Այժմ էլ մեր պետության ու ժողովրդի դավանած գլխավոր արժեքները մնում են կրթությունն ու գիտությունը, որոնց զարգացման մեջ ենք փնտրում մեր համազգային նպատակների իրագործման, հզոր ու լուսավոր Հայաստանի կերտման ճանապարհը: Նոր ուսումնական տարին իր հետ բերել է նոր ծրագրեր, նոր սպասումներ ու աշխատանքային եռանդ: Այն առավել խորհրդավոր է հազարավոր այն մանուկների համար, ովքեր հաճախում են առաջին դասարան:Օրը հիշարժան է նաեւ այն մանկավարժների համար, ովքեր իրենց կյանքում անցկացնելու են առաջին դասը: Հարգելի մանկավարժներ, աշակերտներ եւ ծնողներ, ջերմորեն շնորհավորում ...

<<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթում Գեղարքունիքի մարզի թիմը  գրավել է  երրորդ տեղը

<<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթում Գեղարքունիքի մարզի թիմը գրավել է երրորդ տեղը 31.08.2017

Օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի արմատավորումն է: Մրցույթին մասնակցել են լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող, յոթ հոգուց բաղկացած թիմերը, որոնք իրենց ուժերն են փորձել 7 մարզաձևերից՝ բասկետբոլ, շախմատ, շաշկի, բազկամարտ, դարթս, թենիս և եռամարտ: Գեղարքունիքի մարզի թիմում ընդգրկված են եղել Հակոբ Մարտիրոսյանը (շախմատ) և Նաիրա Սարգսյանը (շաշկի) Ճամբարակից, Արմեն Ջիվանյանը (շաշկի), Արմեն Ղանդիլյանը (դարթս) և Վարդան Մխիթարյանը (բազկամարտ) Վերին Գետաշենից, Ռուզաննա Մնացականյանը (դարթս) Սևանից, Էլեն Սարգսյանը (սեղանի թենիս) ՝հաշմանդամների > հասարակական կազմակերպություն...

Լճաշենում  բացվել է հիմնանորոգված մարզադպրոցը

Լճաշենում բացվել է հիմնանորոգված մարզադպրոցը 30.08.2017

Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական ,,Այո,, երիտասարդական հասարակական կազմակերպության տրամադրած միջոցների հաշվին։ Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է 14 խմբակ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է 150- 200 սան։ Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի...

 Տեղի ունեցավ մարզի  ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի ունեցավ մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2017

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, մարզպետարանի ներկայացուցիչներ: Խոսելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նշեց, որ մարզի 126 հանրակրթական դպրոցներում, այդ թվում և ավագ դպրոցներում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել...

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում 25.08.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը այցելել է մարզի  բազեականներին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը այցելել է մարզի բազեականներին 24.08.2017

Օգոստոսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող ջոկատի անդամների հետ: Հանդիպման ընթացքում բազեականները կիսվել են իրենց տպավորություններով և հավաստիացրել, որ Գեղարքունիքի մարզը ներկայացվում է արժանվույնս: Կարեն Հակոբյանը ոգևորել ու քաջալերել է երիտասարդներին` առաջիկա մրցութային միջոցառումներում մրցանակային տեղեր գրավելու ակնկալիքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44