Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի ողջ տարածքում իրականացվում են մշտադիտարկումներ՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով

30.04.2020

ՀՀ պարետի 2020 թվականի ապրիլի 11-ի Ց/58 ցուցումի համաձայն Գեղարքունիքի մարզպետարանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ՀՀ կառավարությանն ենթակա տեսչական մարմինների Գեղարքունիքի մարզային կառույցների և մարզի համայնքապետարանների հետ՝ շարունակաբար ամենօրյա մշտադիտարկումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների, մարզի համայնքապետարանների, մարզի տարածքում թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և ազգաբնակչության կողմից ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հավելվածով N 1-ով հաստատված «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների», որոշման հավելվածով N 2-ով սահմանված «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների» և որոշման հավելվածով N 3-ով սահմանված՝ «Կազմակերպությունների կողմից պահպանման ենթակա, նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոններ»-ի պահպանման նկատմամբ:
Աշխատանքներ են տարվում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Մշտադիտարկմանը ներգրավված աշխատակիցներն աշխատանքների իրականացման ընթացքում կրում են համապատասխան տարբերանշաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15