Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի կոոպերատիվին հատկացվել է 3 նոր տրակտոր

29.04.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» Գեղարքունքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, Այրքին հատկացված տրակտորներն արդեն պատրաստ են՝ գարնանացան եւ այլ կարգի աշխատանքներում ներգրավվելու: «Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ:Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին: Մոտակա ամիսներին, արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ»,-ներկայացրեց Խորեն Բադալյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06