Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական օգնությունը հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող դպրոցականների համար

29.04.2020


Կրկին ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Շողակաթ համայնքների հանրակրթական դպրոցների տնօրեններին է փոխանցվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 40 համակարգիչներ և 10 պլանշետներ, որն իր հերթին նվիրաբերել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Տեխնիկական միջոցները տրամադրվելու են հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների: Նշենք նաեւ, որ տեխնիկական միջոցները հեռավար ուսուցման ավարտից հետո՝ վերադարձվելու են դպրոցներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06