Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով  իրականացվում  են ճանապարհաշինական  աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ 28.09.2017

Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության, Մ-4-Ծովագյուղ միջհամայնքային եւ Գեղարքունիքի դպրոց տանող համայնքային ճանապարհներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ , Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի Գեղարքունիքի մարզի հատվածում նախատեսված է ասֆալտապատում 13 կլիոմետր երկարությամբ եւ 149 հազար քառակուսի մետր մակերեսով, որի համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում են ՙՍուարդի՚ ԲԸ եւ ՙԿապավոր՚ ՍՊԸ շինարարները: Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի վերջերից եւ կավարտվի հոկտեմբերի 10-ին: Ասֆալտապատվող Մ-4 Ծովագյուղ ավտոճանապարհն ունի 600 գծամետր երկարություն եւ մոտ 4600 քառակուսի մետր մակերես:Շինարարական աշխատանքների իրականացման...

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին 28.09.2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները: Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն` համապատասխան որակավորում ունենալու և այլնի վերաբերյալ: Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝ 1. Մարզային կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար..

Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք համայնքներում  բացվել են նախակրթարաններ

Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք համայնքներում բացվել են նախակրթարաններ 27.09.2017

Գեղարքունիքի մարզի Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք գյուղերի միջնակարգ դպրոցներում այսուհետ գործելու են նախակրթարաններ, որոնք հիմնվել են ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության կողմից՝ վերոնշյալ համայնքների կողմից կատարված մասնակի ներդրումներով եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկացմամբ, նշված համայնքներում նախակրթարանները հիմնվել են նշված համայնքների դպրոցների շենքերում: ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության միջոցների հաշվին եւ համայնքապետարանների համաֆինանսավարմամբ նախակրթարանների խմբասենյակները հիմնանորոգվել են ամբողջությամբ, ապահովվել անհրաժեշտ կահույքով ու գույքով: Բացի այդ, նախակրթարանների աշխատակազմերը մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: ՙԾրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման եւ ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո...

Կարճաղբյուր համայնքում հիմնվել է չիչխանի վերամշակման արտադրամաս

Կարճաղբյուր համայնքում հիմնվել է չիչխանի վերամշակման արտադրամաս 26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը։ «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խումբը» ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ «ՎորլդՎիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, վերամշակման արտադրամասը հիմնվել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, «Կանաչ արահետ» ՀԿ ի և անհատ բարերի տրամադրած հիմնական և շրջանառու միջոցների հաշվին: Խումբը, որը բաղկացած է 7 ընտանիքներից 11 անդամներով, ընդգրկված է պտղի հավաքման և վերամշակման աշխատանքներին։ Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400 գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։ Արտադրամասը հագեցած է անհրաժեշտը սարքավորումերով...

Մարտունի քաղաքը հյուրընկալել է   հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին

Մարտունի քաղաքը հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին 25.09.2017

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանում կազմակերպված հատուկ ընդունելության ընթացքում մեծարվել է՝ հունառոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ծնված ու հասակ առած մարզիկին ընդունել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, համայնքների ղեկավարներ, մարզասերներ: >,-նշել է Մաքսիմ Մանուկյանը: Ընդունելությունից հետո մարզպետ Կարեն Բոթոյանը, քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահում դիտել են կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները: Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը ...

Գեղարքունիքի մարզպետը այցելեց Գավառի հատուկ դպրոց

Գեղարքունիքի մարզպետը այցելեց Գավառի հատուկ դպրոց 23.09.2017

Հայ Օգնության ֆոնդի գործընկերների և առանձին բարերարների աջակցությամբ արդեն ութ տարի է, ինչ վերանորոգման և կահավորման լուրջ աշխատանքներ են իրականացվում Գավառի հատուկ դպրոցում: ՀՕՖ-ի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից դպրոցում իրականացվել են տանիքի, դռների և պատուհանների թարմացման, ներքին հարդարման աշխատանքներ, ստեղծվել, կահավորվել և համապատասխան սարքավորումներով համալրվել են ֆիզիկական վերականգնողական և հոգեբանական աջակցության սենյակները, վերանորոգվել և սարքավորումներով ապահովվել են փայտամշակման, կավագործության, կերամիկայի, կարի, ասեղնագործության և կոշկակարության արհեստանոցները, ճաշարանը, խոհանոցն ու սանհանգույցները: ՀՕՖ-ի անդամ, Գավառի հատուկ դպրոցի 10 ամյա բարեկամ, ,,Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ,, կազմակերպության միջոցների հաշվին այս տարի դպրոցում տեղադրվել է վերելակ, դպրոցի երթևեկող սաների համար տրամադրվել ,,Գազել,, մակնիշի ավտոմեքենա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59