Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զոլաքար գյուղի համար առայժմ հաստատվել է սուբվենցին երկու ծրագիր

30.04.2020

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից ներկայացրած ծրագրերից առայժմ հաստատվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց իրականացման արդյունքում համայնքում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց, ներքին հարդարման աշխատանքներ կիրականացվեն մշակույթի կենտրոնի շենքում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղեկացմամբ , խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը 144 միլիոն 182 հազար դրամ է, որի 70 տոկոսը կամ 100 միլիոն 927, 6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 43 միլիոն 254 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում գյուղի 690 տնտեսություններ կապահովվեն խմելու բարձրորակ ու մշտական ջրամատակարարմամբ: Արդեն հաստատված սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է մշակույթի տան հանդիսությունների սրահի եւ կից մի քանի սենյակների հիմնանորոգում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 25 միլիոն 951 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 677 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 273 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Շինաշխատանքների իրականացման մրցույթն արդեն հայտարարվել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59