Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել են Արփունքի, Արեգունու, Նորակերտի և Փամբակի բուժկետերը

Հիմնանորոգվել են Արփունքի, Արեգունու, Նորակերտի և Փամբակի բուժկետերը 17.10.2017

Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն զարգացում,, կազմակերպության միջոցներով Գեղարքունիքի մարզում հիմնարոգվել է սահմանամերձ Արփունք, Նորակերտ, Արեգունի եւ Փամբակ համայնքների բուժկետերը: Շինարարական աշխատանքների ավարտը տեղում հոկտեմբերի 16-ին դիտարկել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադան: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին և ավարտվել հոկտեմբերի 16-ի դրությամբ:Բոլոր բուժկետերի հիմնանորոգման համար ներդրվել է6 միլիոն 600 հազար դրամ: ,,Յուրաքանչյուր բուժկետում հիմնանորոգվել է երկու սենյակ, Արփունքում ջրագիծ է անցկացվել, որոշ տեղերում կահավորում իրականացվել: Վերոնշյալ բուժկետերը բերվել են ժամանակակից ու բարեկարգ տեսքի: Միայն մտահոգիչ է անկանոն ջրամատակարարումը, ինչը, կարծում ենք, տեղի իշխանության ուժերերով կստանա իր լուծումը: Շինարարության որակը մենք բավարար ենք գնահատել...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետի մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետի մամուլի ասուլիսը 10.10.2017

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի տարածքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով, ներկայացնելով մեկ տարվա ընթացքում մարզի տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացքը: Մարզպետ Կարեն Բոթոյանը ամփոփ տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ ներկայացրեց առանցքային ոլորտների ինչպես նաև , ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի արդյունքների, ներդրումների և իրականացված աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը մասնավորապես նշեց, որ 2016թվականի հոկտեմբերից մինչեւ 2017թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մարզում միայն միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են շուրջ 8,3 մլրդ. դրամի ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել է մինչև 200 աշխատատեղ: Ընդհանուր առմամբ՝ ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 9 միլիարդ 092.3 մլն. դրամ, որը մեկ բնակչի հաշվով կազմում է 39.4 հազ․դրամ։ Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը...

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի բուժքույրերի հերթական համաժողովը

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի բուժքույրերի հերթական համաժողովը 09.10.2017

Գեղարքունիքի մարզպետարանի եւ ,,ՀՀ բուժքույրերի միավորում,, հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց մարզի բուժքույրերի հերթական համաժողովը, որին մասնակցեցին մարզի հիվանդանոցային եւ առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունների 70 բուժքույրեր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, համաժողովում մարզի բուժքույրերին ներկայացվեց դասախոսություն՝,,Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը,, թեմայով:Դասախոսությունը կարդացին ,,ՀՀ բուժքույրերի միավորում,, ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը եւ ՀՀ ԱՆ ,,Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկան կենտրոն,, ՊՈԱԿ ներհիվանդանոցային վարակների վերահսկման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը պարգեւատրեց աչքի ընկած 16 մանկավարժների

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը պարգեւատրեց աչքի ընկած 16 մանկավարժների 05.10.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Ուսուցչի օրվա առթիվ ընդունեց եւ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց իրենց աշխատանքում աչքի ընկած 16 մանկավարժների: Հանդիպման սկզբում մարզպետը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորեց պարգեւատրվածներին՝ մաղթելով առողջություն ու հաջողություններ մասնագիտական դժվարին, բայց պատվաբեր աշխատանքում: ՙՄենք անչափ կարեւորում ենք ձեր աշխատանքը, գնահատում տարիների ստեղծած վաստակը: Կարծում եմ, որ դուք սահմանապահ հայ զինվորի չափ նվիրական ու հայրենասիրական գործ եք կատարում: Այսօր ես ձեր աշխատանքը խրախուսում եմ համեստ ձեւով՝ շնորհակալագրերի տեսքով, սակայն ուզում եմ հավաստիացնել, որ միշտ մեր ուշադրության ներքո կլինեն իրենց աշխատանքում հաջողություններ գրանցած մանկավարժները,ովքեր կարժանանան համապատասխան այլ կարգի խրախուսանքների՚,-նշեց մարզպետ Կարեն Բոթոյանը: ՙԱյս պարգեւը, կարծում եմ, պատիվ ու հպարտություն է խրախուսված...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2017

Հարգելի ուսուցիչներ: Այս օրը լավագույն առիթ է՝ եւս մեկ անգամ ակնածանքով եւ երախտագիտորեն հիշելու այն մարդկանց, ովքեր ստեղծել ու զարգացրել են Հայոց բազմադարյան դպրությունը, ակնառու հետք թողել սերունդների կրթության ու դաստիարակության, գիտության ու մշակույթի զարգացման գործում: Այսօր էլ դուք եք շարունակում նրանց ազգանվեր ու ազգապահպան առաքելությունը՝ մատաղ սերնդին հաղորդակից դարձնելով կրթությանն ու գիտությանը, ազգային ու համամարդկային մտքի նվաճումներին, կերտում ու կյանք ճանապարհում Հայաստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա գրագետ, կիրթ, ստեղծագործ մտքի եւ կայուն գիտելիքների տեր քաղաքացիներին: Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, ցանկանում միշտ խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, քաջ առողջություն, մասնագիտական ու անձնական հաջողություններ: Ջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գավառի տարածաշրջանում անցկացվեց  ,,Մեծ փուռ,, փառատոնը

Գավառի տարածաշրջանում անցկացվեց ,,Մեծ փուռ,, փառատոնը 02.10.2017

Սեպտեմբերի 30-ին Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի ժամանակ Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների կարտոֆիլ արտադրողների 11 խումբ, անհատ ֆերմերներ և տարբեր կազմակերպություններ կազմակերպեցին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակների, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստների ցուցադրություն և հյուրասիրություն: «Փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողների եկամուտների ավելացմանը»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59