Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովազարդում կասֆալատապատվի Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը

06.05.2020

Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի Զորավար Անդրանիկ փողոցի 500 գծամետր հատվածը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն 761 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 25 միլիոն 656,6 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 104,4 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի տեղեկացմամբ՝ Զորավար Անդրանիկ փողոցով անցնում է գյուղի կենտրոնական ճանապարհը, որի երկարությունը կազմում է շուրջ 4,6 կլիոմետր, եւ որի հիմնանորոգումը նախորդ տարվա ընթացքում կատարվել է մասնակիորեն: «Սուբվենցիոն ծրագրով նախորդ տարի մեզ առայժմ հաջողվել է հիմնանորոգել կենտրոնական փողոցի 1170 մետրանոց հատվածը: Եթե այս տարի էլ դրան ավելացվում է 500 գծամետր երկարությունը՝ 2700 քառակուսի մետր մակերեսով, ապա մեզ կենտրոնական ճանապարհի ամբողջական հիմնանորոգման համար կմնա եւս 2,9 կիլոմետր: Այն այսօր մեր համայնքի ամենակենսական խնդիրն է դարձել, որի լուծման համար որոշակի ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06