Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքենիս համայնքը կունենա հանդիսությունների սրահ

05.05.2020

Մաքենիս համայնքը սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում այս տարի կունենա 200 տեղանոց հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված «Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատում եւ գույքի ձեռքբերում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 911 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 3 միլիոն 801 հազար դրամը հատկացնելու է Մաքենիսի համայնքապետարանը, 45 տոկոսը կամ 3 միլիոն 110 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը: Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, դարձյալ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվա ընթացքում կատարվել են հիմնանորոգման որոշակի աշխատանքներ, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Այս տարվա ծրագրով ավարտի կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները, այն է՝ հատակի սալիկապատում, սանհանգույցների կառուցում, ներքին հարդարման այլ աշխատանքներ, գույքի ձեռքբերում, որը կիրականացվի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11