Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետը  ծանոթացել  է  պետական աջակցությամբ մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է պետական աջակցությամբ մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին 04.08.2017

Օգոստոսի 4–ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով եղել է մարզի մի շարք համայնքներում և տեղում ծանոթացել պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Կարեն Բոթոյանը մասնավորապես եղել է Սևանի թիվ 1 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցներում, որտեղ պետական աջակցությամբ մեկնարկել են շինաշխատանքներ: Սևանի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է շինարարության ժամանակացույցի և որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Կարեն Բոթոյանը նշել է, որ կարևորում է աշխատանքների...

    Մարզպետարանում  կազմակերպվեց քննարկում սոցիալական դեպքերի վարման  վերաբերյալ

Մարզպետարանում կազմակերպվեց քննարկում սոցիալական դեպքերի վարման վերաբերյալ 04.08.2017

,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզի ,,Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում կազմակերպության ներկայացուցիչների և մարզի հինգ տարածաշրջանների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետի տեղակալը կարևորեց ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի դերն ու նրա կողմից կատարված աշխատանքները մարզի տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ համագործակցությունը կազմակերպության հետ աստիճանաբար արդյունավետ...

Անցկացվեց  ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Անցկացվեց ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 03.08.2017

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2017 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Կարեն Բոթոյանը: Նիստի ընթացքում ներկայացվեցին ,,Սևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, քննարկվեցին բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

Մարզում  կներմուծվեն ՏՏ ոլորտի զարգացման  կրթական ծրագրեր

Մարզում կներմուծվեն ՏՏ ոլորտի զարգացման կրթական ծրագրեր 02.08.2017

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնի Բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին: Մարզպետը նախշ նորհակալություն է հայտնել հյուրին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները: Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ-ի ոլորտի զարգացումը, հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը: Ամալյա Եղոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Նա նշել է, որ ...

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին փակվել է 7 ապօրինի աղբավայր

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին փակվել է 7 ապօրինի աղբավայր 29.07.2017

Հուլիսի 29-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում նախօրոք հայտարարված համապետական շաբաթօրյակն ընթանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային և առողջապահական հստատությունների, մասնավոր կազմակերպությունների եւ քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանի տեղեկացմամբ , հուլիսի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին նախօրոք մասնակցության հայտ են ներկայացրել 269 կազմակերպություն, 412 անհատ ձեռներեց, 212 միավոր տեխնիկա: Ընդհանուր հաշվարկով՝ շաբաթօրյակին մասնակցում է մոտավորապես 7000 քաղաքացի: ՙՄաքրվում են բնակավայրերի...

Քարտեզագրված 2029 աղբանոցից  փակվել են 1534-ը. ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները

Քարտեզագրված 2029 աղբանոցից փակվել են 1534-ը. ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները 29.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախախարությունը տեղեկացնում է. «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն, ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 50 աղբանոց, կատարվելու են կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ: Այսպիսով, հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06