Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները կմեկնարկեն հուլիսի 1-ից

Մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները կմեկնարկեն հուլիսի 1-ից 28.06.2019

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայաստան.փոխանակում եւ աջակցություն» ֆրանսիական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Կատրին Փունարջյանին, նույն կազմակերպության աշխատակից Ժոզիան Գոնարին եւ «Ֆրանսֆորմասիոն» ինտերնասիոնալ կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Լիլիա Շալունցին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա օրերին մարզում մեկնարկող ֆրանսախոսության դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կատրին Փունարջյանը, իրենց կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալում արդեն 10 տարի, որն ընթանում է երկու ուղղություններով: Դրանցից առաջինը վերաբերում է Գավառում ու Սեւանում կազմակերպվող ֆրանսախոսության դասընթացներին, իսկ երկրորդը՝ Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգային կոնֆերանսներին: «Ֆրանսֆորմասիոն»կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ...

ՀՀ մարզերից ներկայացվել է սուբվենցիայի 352 հայտ․ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ մարզերից ներկայացվել է սուբվենցիայի 352 հայտ․ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 27.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումը անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում...

Քննարկում՝ դպրոցներում  ներառական համակարգի գործունեության վերաբերյալ

Քննարկում՝ դպրոցներում ներառական համակարգի գործունեության վերաբերյալ 26.06.2019

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ կրթության ոլորտի փորձագետ Ալիսոն Դեֆրանկոյին: Այցի նպատակն էր՝ հանդիպել մարզից ներառական և ոչ ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցների տնօրենների, ներառական կրթություն ունեցող դպրոցների սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների հետ՝ համատեղ քննարկելու ներառական կրթության համակարգում ծագած խնդիրները և դրանց հաղթահարման եղանակները: Մարզպետի տեղակալը և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետը խոսեցին մարզում ներառական կրթության համակարգ ունեցող դպրոցների գործունեության մասին, նշելով, որ մարզում 2020 թվականից անցում է կատարվելու համընդհանուր ներառական կրթության: «Մենք մարզում ունենք վեց դպրոց, որտեղ գործում է ներառական կրթության համակարգը: Նշված դպրոցները ապահովված են համակարգի աշխատանքներն իրականացնող համապատասխան մասնագետներով: Սակայն համընդհանուր ներառական համակարգի անցման դեպքում մենք մարզում կունենանք մի շարք նեղ մասնագետների պահանջ ...

Աղբերքում կջրարբիացվի մոտ 1000 հեկտար արոտ

Աղբերքում կջրարբիացվի մոտ 1000 հեկտար արոտ 26.06.2019

Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում ջրարբիացվում է մոտ 1000 հեկտար արոտ: Ինչպես տեղեկացրեց Աղբերքի վարչական ղեկավար Վասիլ Աղասարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 միլիոն դրամ, որից 2 միլիոն դրամը ներդրվել է համայնքի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբներին եւ կավարտվեն հուլիս ամսի ընթացքում: Արդեն կառուցված է ջրատարը 1,5 կիլոմետր երկարությամբ: Կառուցվելու է մեկ աղբյուրակապ եւ երկու խմոց: «Շատ կարեւոր ծրագիր է իրականացվում գյուղի տնտեսությունների համար:Գյուղի 900 խոշոր եւ 1000 մանր եղջերավոր անասունները վերջապես կունենան խմելու ջուր ամառային արոտավայրերում ու ջրվելու համար նախկինի պես երկար ճանապարհ չեն կտրի՝ հանդիպած առուներ կամ աղբյուրներ հասնելու եւ հետ վերադառնալու համար: Արոտների ջրարբիացումը...

Հավաք-պարապմունք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի համակագմամբ

Հավաք-պարապմունք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի համակագմամբ 26.06.2019

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով: Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության ...

«Գործք» ընկերությունը համագործակցություն է հասատում Գեղարքունիքի մարզի պետական հիմնարկների եւ ՏԻՄ-երի հետ

«Գործք» ընկերությունը համագործակցություն է հասատում Գեղարքունիքի մարզի պետական հիմնարկների եւ ՏԻՄ-երի հետ 24.06.2019

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Գործք» ՍՊԸ տնօրինության եւ Գեղարքունիքի մարզի կրթական ու առողջապահական հաստատությունների եւ համայնքների ղեկավարների միջեւ: Հրավիրված հանդիպման նպատակն էր՝ ընկերության կողմից առաջարկված համագործակցության հաստատումը մարզի պետական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմիների միջեւ: Ինչպես ներկայացրեց «Գործք»ՍՊԸ տնօրեն Արթուր Սարգսյանը, կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում շարունակելու է լույս ընծայել «Գործք» իրավատեղեկատվական ամսագիրը, որի էջերում տեղ են զբաղեցնելու օրենսդրական փոփոխությունները հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, դատական ու հարկային համակարգերում: Կազմակերպությունը միաժամանակ տրամադրում է մեթոդական ուղեցույց-խորհրդատվություն,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 15:38:58