Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 25.11.2017

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Սարատովի երկրամասի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ Ա. Շնիտկենի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին: Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը և այլոք համաշխարհային մշակույթի զարգացման գործում ունեն հսկայական ներդում, իսկ հայ ժողովուրդը, ով դարերի խորքից պահպանել և փոխանցել է աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, քրիստոնեական արժեքները, արժանի է ամենախորը հարգանքի...

Սարատովի նահանգապետն ընդունել է Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությանը, ստորագրվել է հուշագիր

Սարատովի նահանգապետն ընդունել է Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակությանը, ստորագրվել է հուշագիր 24.11.2017

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի դաշնության Սարատովի երկրամասի նահանգապետի հրավերով Սարատով քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նահանգապետ Վալերի Ռադաևը: Հանդիպման մեկնարկում նահանգապետ Վ․ Ռադաևը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին հրավերն ընդունելու համար, հավելելով, որ դեռևս հոկտեմբեր ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում Կարեն Բոթոյանի հետ ստորագրված երկու մարզերի համագործակցության հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկու սուբյեկտների միջև փոխշահավետ համագործակցություն սկսելու համար։ Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի նահանգապետին ջերմ ընդունելության համար, հայտնելով նախանշված ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու իր վճռականության մասին...

Վարդենիս քաղաքը ցավով ու հպարտությամբ հրաժեշտ տվեց  զինվորին

Վարդենիս քաղաքը ցավով ու հպարտությամբ հրաժեշտ տվեց զինվորին 24.11.2017

Նոյեմբերի 24-ին Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել Հայոց բանակի ժամկետային զինծառայող, սակրավոր, օրեր առաջ մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված Սարգիս Մելիքյանի հրաժեշտի արարողությունը: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Արարողությանը մասնակցել են Սարգիս Մելիքյանի զորամասի հրամանատարներ ու ծառայակից ընկերներ, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմիսարիատի ղեկավար կազմը եւ աշխատակիցներ, Գաղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի համայնքապետարանի, Վարդենիսի տարածքի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը, Վարդենիս քաղաքի եւ շրջակա համայնքների բնակիչներ: ՙՍարգիսն աչքի էր ընկնում հայրենասիրությամբ,մարտական բարձր պատրաստվածությամբ, պարտաճանաչությամբ ...

Մարզում կիրականացվի <<Դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը>> ծրագիրը

Մարզում կիրականացվի <<Դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը>> ծրագիրը 23.11.2017

,,Պոդլասկա տարածաշրջանային զարգացման հիմնադրամի,, աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ,,Աջակցություն Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը,, ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ,,Խթանել Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը,, ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի պատակն է՝ օգնել մարզերի 10 քաղաքային և 25 գյուղական համայնքների թվով 200 դժվար իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ իրացնելու իրենց իրավունքները: Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ նոյեմբերի 23-ին մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային ...

Աշխատանքային այցով Գեղարքունիքում էր ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը

Աշխատանքային այցով Գեղարքունիքում էր ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը 22.11.2017

Ճանաչողական այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, ով Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ղեկավար կազմի, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչների եւ հանքարդյունահանմամբ զբաղվող առանձին տնտեսվարողների հետ: Բացելով խորհրդակցությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը նորաստեղծ տեսչական պետական մարմնի հետ արդյունավետ փոխհամագործակցության հաստատումն է եւ բնապահպանական ու ընդերքի օգտագործման ոլորտներում ծագած խնդիրների կարգավորումը: ,,Մեր կառույցը վերակազմավորվել է երկու տեսչությունների միավորումից ...

Կարեն Բոթոյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին

Կարեն Բոթոյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին 21.11.2017

Նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Կարեն Բոթոյանը նշել է, որ հաշվի առնելով հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, տեսանելի է նաև երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև առանձին ոլորտներում կապերի աշխուժացման հնարավորությունը, հավելելով, որ չնայած այս առումով արդեն կա կատարված աշխատանք, այնուամենայնիվ առկա է այն խորացնելու դեռևս չօգտագործված հնարավորություն։ Մարզպետը մասնավորապես խոսել է գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համագործակցության մասին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55