Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգումներ են իրականացվել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում

Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգումներ են իրականացվել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում 13.12.2017

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է,,Դպրոցները՝ ապագայի գործընկերներ,, ծրագրում եւ մասնակցում է Գյոթեի անվան ինստիտուտի կրթամշակութային ծրագրերին: Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել է Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ճաշարանն ու խոհանոցը: Դպրոցի նորոգված ճաշարանի եւ խոհանոցի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մատիաս Կիսլերը, ՄԱԿ-ի ,,Համաշխարհային պարենի ծրագրի,, ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք: Բացելով հանդիպումը՝...

Գեղարքունիքում  հարգանաքի տուրք մատուցեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի համար

Գեղարքունիքում հարգանաքի տուրք մատուցեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի համար 07.12.2017

Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի և մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի, զինկոմիսարիատի, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ եւ անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրումից հետո քաղաքացիները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:ՙՀանգստություն ու խաղաղություն 1988 թվականի...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 05.12.2017

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Բացելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհավորեց նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթող ճանաչված համայնքների ղեկավարներին, առանձնացնելով հատկապես ՝ խոշորացված համայնքների ղեկավարներին, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ: ,,Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների մասին,, հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 89,6 տոկոսով, կամ պլանավորված 1 միլիարդ 367 միլիոն 340 հազար 900 դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է ...

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 05.12.2017

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 50 քաղաքացիներից 40-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիները՝ աշխատանքի տեղավորման, պետական աջակցության շրջանակներում բուժում կազմակերպելու, նպաստառուների համակարգում ի հայտ եկած իրենց խնդիրների, բնակարանային, կոմունալ և կենցաղային այլ բնույթի հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը բավարարվեց տեղում, մնացած դիմումներին գրավոր պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Իզերի դեպարտամենտալ խորհրդի կողմից  հաջորդ տարի  մարզում կիրականացվեն  նոր ծրագրեր

Իզերի դեպարտամենտալ խորհրդի կողմից հաջորդ տարի մարզում կիրականացվեն նոր ծրագրեր 28.11.2017

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության վերապատրաստումների ղեկավար, առաջին բուժօգնության գծով բժիշկ Պիեռ Շիլինգերին: Կողմերի հանդիպման նպատակն էր՝ ամփոփել Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2017 թվականին մարզի առողջապահական ոլորտում իրականացրած ծրագրերը և պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ տարվա անելիքների ուղղությամբ: Մարզպետի տեղակալը, ողջունելով հյուրի այցը, նշեց, որ այսպիսի յուրաքանչյուր հանդիպում կարևորվում է, քանզի դրա արդյունքում մարզի առողջապահական հաստատություններում կատարվում են որոշակի ներդրումային ծրագրեր...

Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 25.11.2017

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Սարատովի երկրամասի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ Ա. Շնիտկենի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին: Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը և այլոք համաշխարհային մշակույթի զարգացման գործում ունեն հսկայական ներդում, իսկ հայ ժողովուրդը, ով դարերի խորքից պահպանել և փոխանցել է աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, քրիստոնեական արժեքները, արժանի է ամենախորը հարգանքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36